ՍԴ դատավորներին առաջարկվող «բարտերի» ժամկետը պատահական չէ ընտրված
«Հրապարակ» թերթը գրում է.
«Օրենսդրական փոփոխություններով իշխանությունները յուրօրինակ «բարտեր» են առաջարկում ՍԴ դատավորներին՝ հրաժարականի դիմաց աշխատավարձ եւ սոցերաշխիքներ: Իսկ նախագծում նշված ժամկետը՝ հոկտեմբերի 31-ը, պատահական չէ ընտրված, իշխանությունների նման շտապողականությունը պայմանավորված է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման խնդրով:
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը եվրոպական կառույցներին երաշխավորել է, որ ԵՄ ֆինանսավորման դիմաց Հայաստանը մինչեւ աշնան սկիզբը կվավերացնի կոնվենցիան: Եվ քանի որ, համաձայն օրենքի, նախքան ԱԺ-ում վավերացումը, ՍԴ-ն պետք է դրա վերաբերյալ գնահատական տա, իշխանությունը մտահոգություն ունի, որ ՍԴ-ն կարող է հակասահմանադրական ճանաչել կոնվենցիան՝ տապալելով իրենց ծրագրերը: Այդ պատճառով էլ մինչ այս պահը կոնվենցիան չի ուղարկվել ՍԴ, եւ ամեն ինչ արվում է, որ մինչ դրա ՍԴ գնալը դատավորների կազմը փոփոխված լինի եւ կառավարելի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում