St. Louis Rapid & Blitz GCT․ Լեւոն Արոնյանը մեկնարկեց հաղթանակով
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց Grand Chess Tour (GCT) շարքի արագ շախմատի Սենթ Լուիսի մրցաշարում (St. Louis Rapid & Blitz)։ Առաջին տուրում Արոնյանը սեւերով մրցեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ եւ առավելության հասավ 45-րդ քայլում։
Առաջին տուրում սենսացիոն պարտություն կրեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, որի մրցակիցը չինացի Դին Լիրենն էր։
Երկրորդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ։
Արագ շախմատի 9 տուրից հետո կանցկացվի կայծակնային խաղի 18 տուր։ Մրցաշարը կավարտվի օգոստոսի 15-ին։