Սահմանային անցակետը վերսկսկել է իր բնականոն աշխատանքը. դեսպանություն
Գոգավան-Գուգութի սահմանային անցակետ տանող ավտոճանապարհին շրջված բեռնատարն արդեն հեռացվել է երթեւեկելի գոտուց։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը։
«Հայտնում ենք, որ Գոգավան-Գուգութի սահմանային անցակետ տանող ավտոճանապարհին շրջված բեռնատարն արդեն հեռացվել է երթեւեկելի գոտուց։
Անցակետ տանող ճանապարհի երթեւեկությունը վերականգնված է, իսկ անցակետը վերսկսկել է իր բնականոն աշխատանքը»,– նշվում է հաղորդագրության մեջ։

















































