Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Ասթոն Վիլան» վստահ հաղթանակ տարավ գերմանական «Ֆրայբուրգի» նկատմամբ Դանիել Կարվախալը հրաժեշտի ընթրիք է կազմակերպել իր ակումբի համար ԱՄՆ-ը Ռաուլ Կաստրոյին մեղադրանք է առաջադրել ինքնաթիռների խոցման գործով «Երկիր Հայրական» վոկալ պոեմի առաջնախաղը՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում Հայաստանի պատմության թանգարանը՝ Լուվրում Թիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպան Երևանում առաջին անգամ տեղի է ունեցել ջրային ռեսուրսների կառավարման հայ-թուրքական հանձնաժողովների հանդիպումը Կլինեն ուղղություններ, որոնցով մենք նոր դասագրքեր կպատվիրենք՝ հաշվի առնելով խնդիրները, որ նկատել ենք. ԿԳՄՍ նախարար Կաթի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները կստանան ֆինանսական աջակցություն Հուլիսի 4-12-ը Երևանում տեղի կունենա բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը Մեկնարկում են «Ռոսսելխոզնադզորի» հետ համատեղ ստուգումները հայկական ձեռնարկություններում Ոստիկանները ձերբակալել են շտապօգնության անձնակազմի գործողություններին խոչընդոտած տղամարդուն

«Ասթոն Վիլան» վստահ հաղթանակ տարավ գերմանական «Ֆրայբուրգի» նկատմամբԴանիել Կարվախալը հրաժեշտի ընթրիք է կազմակերպել իր ակումբի համարԱՄՆ-ը Ռաուլ Կաստրոյին մեղադրանք է առաջադրել ինքնաթիռների խոցման գործով«Երկիր Հայրական» վոկալ պոեմի առաջնախաղը՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանումՀայաստանի պատմության թանգարանը՝ ԼուվրումԹիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպանԵրևանում առաջին անգամ տեղի է ունեցել ջրային ռեսուրսների կառավարման հայ-թուրքական հանձնաժողովների հանդիպումըԿլինեն ուղղություններ, որոնցով մենք նոր դասագրքեր կպատվիրենք՝ հաշվի առնելով խնդիրները, որ նկատել ենք. ԿԳՄՍ նախարարԿաթի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները կստանան ֆինանսական աջակցությունՀուլիսի 4-12-ը Երևանում տեղի կունենա բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունըՄեկնարկում են «Ռոսսելխոզնադզորի» հետ համատեղ ստուգումները հայկական ձեռնարկություններումՈստիկանները ձերբակալել են շտապօգնության անձնակազմի գործողություններին խոչընդոտած տղամարդունՍահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքՓրկարարները հարկադիր քարաթափում են իրականացրել ճանապարհահատվածում հնարավոր քարաթափման վտանգը նվազեցնելու նպատակով. ՆԳՆ ՓԾԱՍՀ նախարարությունն առաջարկում է աշխատող ծնողների համար օրենքով ծնողական ժամ սահմանելFirebird-ի և OpenAI-ի հետ համատեղ նախաձեռնություն ունենք. ԿԳՄՍ նախարարը՝ ԱԲ գրագիտության մասին«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների կողմից ՔՊ-ի քարոզարշավը խոչընդոտելու գործով մեղադրյալների թիվը հասել է 12-իՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի ընտրություններին միջամտության վերաբերյալ The Insider-ի հոդվածըԽարդախություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանի իրավասու մարմիններինՀարգելի՛ ընտրող, քո ձայնը որոշիչ է, քվեարկությունն էլ՝ գաղտնի, քվեարկի՛ր«Բոլորին դեմ եմ» կուսակցության ցուցակի 50 թեկնածու ինքնաբացարկ է հայտնելԱյս տարի ունենք ավելի քան 22,000 շրջանավարտ. վաղը կհնչի վերջին զանգըՄեկնարկել է Ռազմական սպորտի օրվան նվիրված փոխանցումավազքըԵրևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում վթարային ջրանջատում կլինիՄայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներԹրամփը քննարկում է Կուբայի հետ կապված տարբեր սցենարներ. Politico-նՄերցն առաջարկել է Ուկրաինային տրամադրել ԵՄ «ասոցացված անդամի» հատուկ կարգավիճակՄարդու իրավունքները պետք է լինեն ցանկացած քաղաքական գործընթացի առաջնահերթությունԶվարթնոց օդանավակայանը Airports Council International World-ի կողմից արժանացել է «Օդանավակայանի ուղևորների սպասարկման փորձի հավատարմագրման»Գյումրիի որոշ հասցեներում գազանջատում էՀայաստանը առաջին անգամ հյուրընկալել է «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթըԿառավարության 2026 թվականի մայիսի 21-ի հերթական նիստըԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս է վերադարձվել համայնքինԱնձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կոչ է անում երեխաների վերաբերյալ տեղեկություն հրապարակելիս առաջնորդվել առավելագույն զգուշությամբՔննարկվել են Հայաստանի և Նիդերլանդների միջև պաշտպանության բնագավառում երկկողմ հարցեր
Վթարվել են Հրազդան 110 կՎ և Առինջ 110 կՎ օդային գծերը. ՀԷՑ
Իրանն «ահաբեկչական կազմակերպության անդամակցելու» մեղադրանքով երկու անձի մահապատժի է ենթարկել
Հանրային հեռուստաընկերության եթերային և թվային ենթակառուցվածքները ենթարկվել են լայնածավալ կիբեռհարձակման
ՊՆ-ն զգուշացնում է՝ այսօր և վաղը թնդանոթից կրակոցներ կարձակվենՄեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջԻրանն ուսումնասիրում է պատերազմի ավարտի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկըԸնտրապայքարի դուրս եկած ո՞ր գործիչներն են անցնում քրգործովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԻնժեներական քաղաքում տեղի է ունեցել նոր տեխնոլոգիական կենտրոնի շինության հիմնարկեքի հանդիսավոր արարողությունըՊարեկները Ջրաբեր գյուղի տարածքում հայտնաբերել ու կանխել են ապօրինի արդյունահանում, կան ձերբակալվածներԲԴԽ նախագահը ԵԽ գործընկերների հետ քննարկել է առաջիկա անելիքներըՔաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 9-15-ը ԱՄՆ-ն Եվրոպայում բրիգադային մարտական խմբերի թիվը կրճատում էԵՄ-ն և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացըՌուսաստանին մտահոգում է ԱՄՆ-ի ակտիվությունը Կենտրոնական Ասիայում
Հայաստան

Մասնակի փոփոխությունները չեն կարող դրական անդրադառնալ մամուլի ազատության արդյունավետության վրա․ ԶԼՄ-ներ

ԶԼՄ-ների ղեկավարներից, մեդիա-փորձագետներց, իրավաբաններից կազմված

մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ:


Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

««Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ինչպես նաև ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերի (այսուհետ՝ Նախագիծ) փաթեթը քննարկվել է լրատվամիջոցների ղեկավարներից, մեդիա-փորձագետներից, իրավաբաններից կազմված աշխատանքային ներքին խմբում։

Քննարկման արդյունքում արվել են եզրահանգումներ, որի վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը ներկայացնում ենք ստորև.

Համաձայն ՀՀ Արդարադատության նախարարության կողմից Նախագծի վերաբերյալ ներկայացված հիմնավորման, Նախագծի բուն նպատակը նյութական կրիչի վրա թողարկվող զանգվածային լրատվության միջոցներին պետական ռեգիստրի տվյալներից օգտվելու հնարավորության ընձեռումն է և այդ նպատակով նյութական կրիչի վրա թողարկվող զանգվածային լրատվության միջոցներին հաշվառելը։

Չանդրադառնալով Նախագծում առկա իրավական-տեխնիկական թերություններին, այնուամենայնիվ անհրաժեշտ ենք համարում ընդգծել.

Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասը սահմանում է. «Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի կրկնությունները և ներքին հակասությունները»։ Նույն դրույթը առավել ծավալատարածական մեկնաբանություն ունի նաև ՀՀ կառավարության 2012թ. ապրիլի 5-ի նիստի N 13 արձանագրային որոշման սահմանված իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներում։ Բանն այն է, որ, եթե նյութական կրիչի վրա թողարկվող զանգվածային լրատվության միջոցների՝ ռեգիստրի տվյալներից օգտվելու իրավական հնարավորությունը պայմանավորվում է բացառապես այդ լրատվամիջոցների հաշվառումով, ապա անհրաժեշտ ենք համարում նշել, որ գործող օրենսդրությունն արդեն իսկ ունի նման հնարավորության նորմատիվային հիմք։ Ասվածը հիմնավորվում է հետևյալով. համաձայն 2003 թվականի դեկտեմբերի 13-ի խմբագրությամբ գործող Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի՝

«1. Հայաստանի Հանրապետությունում նյութական կրիչի վրա թողարկված և Հայաստանի Հանրապետությունում տարածվող լրատվության միջոցի յուրաքանչյուր թողարկման երկուական օրինակ անվճար ուղարկվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, Հայաստանի ազգային գրադարան և Հայաստանի ազգային գրապալատ:

2. Լրատվության միջոցները, ըստ ստացված պարտադիր օրինակների և թողարկման տվյալների, հաշվառվում են Հայաստանի Հանրապետության լրատվության միջոցների վարչական ռեգիստրում, որը գործում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում, և որի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը»:

Այս դրույթից անվիճելիորեն ակնհայտ է դառնում, որ Հայաստանի Հանրապետությունում նյութական կրիչի վրա թողարկվող զանգվածային լրատվության միջոցները հաշվառվում են ինքնաշխատ կերպով։ Ավելին, վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189-րդ հոդվածն ունի հետևյալ վերտառությունը. «Առանց թողարկման տվյալների զանգվածային լրատվության միջոցի տարածումը կամ պարտադիր օրինակներ չուղարկելը կամ զանգվածային լրատվության միջոցի` ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությանը և ազդեցությունների բացահայտմանն ուղղված հաշվետվությունն օրենքով սահմանված ժամկետում չհրապարակելը»։

Այս հոդվածով նյութական կրիչի վրա թողարկվող զանգվածային լրատվության միջոցի պարտադիր օրինակներն ըստ պատկանելույն չուղարկելն առաջացնում է տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ։ Այս նորմով ևս մեկ անգամ փաստվում է, որ պետությունը՝ ի դեմս Արդարադատության նախարարության, ունի օրենսդրական գործիքակազմ՝ ենթադրյալ չհաշվառվող լրատվամիջոցներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։

Վերոնշյալ երկու իրավական ակտերի նորմերի համադրված մեկնաբանությամբ փարատվում է նաև Նախագծով առերևույթ կարգավորման անհրաժեշտություն ունեցող լրատվամիջոցների հաշվառման լիազոր մարմնի օրենսդրական բացի խնդիրը։

Հիմք ընդունելով վերոգրյալը, և հաշվի առնելով քննարկման արդյունքում ուսումնասիրության առարկա դարձած հետսովետական երկրների ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի, ինչպես նաև թվով 28 առաջադեմ եվրոպական երկրների ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի (անհրաժեշտության դեպքում՝ վերլուծության անգլերեն տեքստը կարող ենք կից ներկայացնել) վերլուծությունը, գտնում ենք, որ.

ՀՀ գործող օրենսդրությունը, առավել քան նեղացված և առավել քան իմպերատիվ կերպով, սահմանում է նյութական կրիչի վրա թողարկվող (և ոչ միայն) լրատվամիջոցների հաշվառման մեխանիզմները, տալիս է զանգվածային լրատվամիջոցի ձևակերպմանը (այն, թե ի՞նչ է ԶԼՄ-ն) անհրաժեշտ կոմպոնենտները (որը, ի դեպ, վաղուց չի կիրառվում արևմտյան առաջադեմ երկրների օրենսդրություններում, և չկիրառվածությունը հիմնավորվում է մի շարք նախադեպերով)։ Ամբողջացնելով քննարկման վերջնարդյունքը, ուզում ենք նշել, որ առաջարկվող Նախագիծը չունի ընդունման օրհասական անհրաժեշտություն, հատկապես այն պարագայում, երբ նախագծի հիմնական նպատակի իրավական հնարավորությունն այսօր ՀՀ-ում առկա է։ Միևնույն ժամանակ, չենք հերքում փաստն առ այն, որ ոլորտը կարգավորող օրենսդրությունն ունի ծավալուն և հիմնավոր բարեփոխումների անհրաժեշտություն։ Ի դեպ, դաշտը կարգավորող որոշ դրույթների վերաբերյալ թվով 15 լրատվամիջոցների ղեկավարներ հանդես էին եկել հայտարարությամբ, որում արտահայտված մտահոգություններից որևէ մեկն արտացոլված չէ առաջարկվող Նախագծում։

Կարևոր ենք համարում նշել նաև, որ ոլորտը կանոնակարգող օրենսդրության մասնակի փոփոխությունները չեն կարող դրական անդրադառնալ մամուլի ազատության արդյունավետության ապահովման վրա, և անհրաժեշտ ենք համարում բարեփոխումն իրականացնել համալիր փոփոխության ճանապարհով։

Ուզում ենք նշել նաև, որ լրատվամիջոցների ղեկավարները, ինչպես նաև Հայաստանի ժուռնալիստների միությունն առաջիկայում հանդես կգան առաջարկներով զուգորդված հայտարարությամբ, որտեղ մանրամասն կերպով ներկայացված կլինեն ոլորտի առջև ծառացած խնդիրները, որոնց լուծմանը կարելի է հասնել բացառապես օրենսդրական փոփոխությունների արդյունքում»։

Հայտարարությանը միացած լրատվամիջոցների ղեկավարներ

1. Ֆլորա Նախշքարյան «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր

2. Հակոբ Ավետիքյան - «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր

3. Աննա Իսրայելյան - Առցանց «Առավոտի» խմբագիր

4. Արտակ Ալեքսանյան - «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի տնօրեն

5. Արմենիկա Կիվիրյան - NEWS.am լրատվական գործակալության գլխավոր խմբագիր

6.Արմինե Օհանյան - «Հրապարակ» օրաթերթի և Hraparak.am կայքի գլխավոր խմբագիր

7. Գեղամ Մանուկյան- «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական ծրագրերի տնօրեն

8. Հարություն Հարությունյան - «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն

9. Արամ Անտինյան - «Քառյակ» մեդիայի տնօրեն

10. Սաթիկ Սեյրանյան - «168 Ժամ» թերթի և 168.am կայքի գլխավոր խմբագիր

11. Մելիք Բաղդասարյան- «ՖՈՏՈԼՈՒՐ» գործակալության տնօրեն

12. Սոնա Տռուզյան -«Փաստինֆո» լրատվական կայքի գլխավոր խմբագիր

13. Լիլիթ Թումանյան - «ԱրմՆյուզ» ՖՄ ռադիոկայանի տնօրեն

14. Քնար Մանուկյան - «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր

15. Անժելա Թովմասյան - Hayeli.am կայքի գլխավոր խմբագիր

16. Սևակ Հակոբյան, Yerevan.today լրատվական -վերլուծական կայքի գլխավոր խմբագիր

17. Հրանտ Մելիք-Շահնազարյան - Times.am էլեկտրոնային ռեսուրսի գլխավոր խմբագիր

18. Նարեկ Գալստյան - 24 NEWS.am լրատվական կայքի հիմնադիր, տնօրեն

19. Փիրուզա Մելիքսեթյան - «Իրատես դե ֆակտո» թերթի գլխավոր խմբագիր

20. Կոնստանտին Տեր-Նակալյան - BlogNews.am կայքի գլխավոր խմբագիր

21. Անի Հովհաննիսյան -Analitik.am կայքի գլխավոր խմբագիր

22. Բորիս Մուրազի - «Politik.am» կայքի գլխավոր խմբագիր

Անհատ լրագրողներ, փորձագետներ

Արմեն Մինասյան - լրագրող, փորձագետ