Վիճաբանություն շինհրապարակում. որպես «զենք» կիրառվել են շինարարական գործիքները
Օգոստոսի 9-ին` ժամը 11.10-ին, բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «բազմաթիվ կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ շտապօգնության խումբը Մյասնիկյան պողոտայի շինհրապարակից բուժօգնության է տեղափոխել մի տղամարդու:
Ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 10.50-ին, շինհրապարակում վիճաբանության ժամանակ 38-ամյա մի քաղաքացի շինարարական գործիքներով հարվածներ է հասցրել տղամարդու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ:
Ոստիկաններն, իրացնելով օպերատիվ տվյալները, նույն օրը Ջրվեժի Բանավան թաղամասից Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել կասկածյալին: Նա խոստովանել է կատարածը:
Նշանակվել են փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:

















































