Ոչ ռեզիդենտ աշխատող անձի գրքույկը ենթակա է թվայնացման. Սոցապ
Սոցիալական ապահովության ծառայությունը հայտարարություն է տարածել աշխատանքային գրքույկների թվայնացման վերաբերյալ։
«Հարգելի քաղաքացիներ, գործընկերներ և առանձին գործատուների ներկայացուցիչներ, հաշվապահական ծառայություն մատուցող կազմակերպություններ ի պատասխան ձեր կողմից բարձրացված հարցերի Ծառայությունը տեղեկացնում է.
Ներկայումս ՀՀ տարածքում աշխատող անձն ունի ՀՀ քաղաքացուն հավասար իրավունք և պարտականություն և կանխատեսելի չէ՝ տվյալ անձն իր կենսաթոշակային իրավունքը կիրացնի ՀՀ տարածքում, թե՝ ոչ, հետևաբար՝ ոչ ռեզիդենտ աշխատող անձի գրքույկը, սահմանված կարգի համաձայն, ենթակա է թվայնացման»,- նշվում է հայտարարության մեջ։

















































