Ղազախստանում ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը
Ղազախստանում ավարտվել է Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ու Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը։
Tert.am-ի թղթակիցը Ղազախստանից հայտնում է, որ Փաշինյանն ու Մեդվեդևը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի վարչապետները համոզմունք են հայտնել, որ հարաբերություններում առաջընթաց կա։
ՀՀ ու ՌԴ կառավարությունների ղեկավարները ընդգծել են՝ պետք է շարունակել ամրապնդել ու զարգացնել հայ֊ռուսական կապերը։

















































