Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Ասթոն Վիլան» վստահ հաղթանակ տարավ գերմանական «Ֆրայբուրգի» նկատմամբ Դանիել Կարվախալը հրաժեշտի ընթրիք է կազմակերպել իր ակումբի համար ԱՄՆ-ը Ռաուլ Կաստրոյին մեղադրանք է առաջադրել ինքնաթիռների խոցման գործով «Երկիր Հայրական» վոկալ պոեմի առաջնախաղը՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում Հայաստանի պատմության թանգարանը՝ Լուվրում Թիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպան Երևանում առաջին անգամ տեղի է ունեցել ջրային ռեսուրսների կառավարման հայ-թուրքական հանձնաժողովների հանդիպումը Կլինեն ուղղություններ, որոնցով մենք նոր դասագրքեր կպատվիրենք՝ հաշվի առնելով խնդիրները, որ նկատել ենք. ԿԳՄՍ նախարար Կաթի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները կստանան ֆինանսական աջակցություն Հուլիսի 4-12-ը Երևանում տեղի կունենա բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը Մեկնարկում են «Ռոսսելխոզնադզորի» հետ համատեղ ստուգումները հայկական ձեռնարկություններում Ոստիկանները ձերբակալել են շտապօգնության անձնակազմի գործողություններին խոչընդոտած տղամարդուն

«Ասթոն Վիլան» վստահ հաղթանակ տարավ գերմանական «Ֆրայբուրգի» նկատմամբԴանիել Կարվախալը հրաժեշտի ընթրիք է կազմակերպել իր ակումբի համարԱՄՆ-ը Ռաուլ Կաստրոյին մեղադրանք է առաջադրել ինքնաթիռների խոցման գործով«Երկիր Հայրական» վոկալ պոեմի առաջնախաղը՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանումՀայաստանի պատմության թանգարանը՝ ԼուվրումԹիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպանԵրևանում առաջին անգամ տեղի է ունեցել ջրային ռեսուրսների կառավարման հայ-թուրքական հանձնաժողովների հանդիպումըԿլինեն ուղղություններ, որոնցով մենք նոր դասագրքեր կպատվիրենք՝ հաշվի առնելով խնդիրները, որ նկատել ենք. ԿԳՄՍ նախարարԿաթի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները կստանան ֆինանսական աջակցությունՀուլիսի 4-12-ը Երևանում տեղի կունենա բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունըՄեկնարկում են «Ռոսսելխոզնադզորի» հետ համատեղ ստուգումները հայկական ձեռնարկություններումՈստիկանները ձերբակալել են շտապօգնության անձնակազմի գործողություններին խոչընդոտած տղամարդունՍահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքՓրկարարները հարկադիր քարաթափում են իրականացրել ճանապարհահատվածում հնարավոր քարաթափման վտանգը նվազեցնելու նպատակով. ՆԳՆ ՓԾԱՍՀ նախարարությունն առաջարկում է աշխատող ծնողների համար օրենքով ծնողական ժամ սահմանելFirebird-ի և OpenAI-ի հետ համատեղ նախաձեռնություն ունենք. ԿԳՄՍ նախարարը՝ ԱԲ գրագիտության մասին«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների կողմից ՔՊ-ի քարոզարշավը խոչընդոտելու գործով մեղադրյալների թիվը հասել է 12-իՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի ընտրություններին միջամտության վերաբերյալ The Insider-ի հոդվածըԽարդախություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանի իրավասու մարմիններինՀարգելի՛ ընտրող, քո ձայնը որոշիչ է, քվեարկությունն էլ՝ գաղտնի, քվեարկի՛ր«Բոլորին դեմ եմ» կուսակցության ցուցակի 50 թեկնածու ինքնաբացարկ է հայտնելԱյս տարի ունենք ավելի քան 22,000 շրջանավարտ. վաղը կհնչի վերջին զանգըՄեկնարկել է Ռազմական սպորտի օրվան նվիրված փոխանցումավազքըԵրևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում վթարային ջրանջատում կլինիՄայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներԹրամփը քննարկում է Կուբայի հետ կապված տարբեր սցենարներ. Politico-նՄերցն առաջարկել է Ուկրաինային տրամադրել ԵՄ «ասոցացված անդամի» հատուկ կարգավիճակՄարդու իրավունքները պետք է լինեն ցանկացած քաղաքական գործընթացի առաջնահերթությունԶվարթնոց օդանավակայանը Airports Council International World-ի կողմից արժանացել է «Օդանավակայանի ուղևորների սպասարկման փորձի հավատարմագրման»Գյումրիի որոշ հասցեներում գազանջատում էՀայաստանը առաջին անգամ հյուրընկալել է «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթըԿառավարության 2026 թվականի մայիսի 21-ի հերթական նիստըԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս է վերադարձվել համայնքինԱնձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կոչ է անում երեխաների վերաբերյալ տեղեկություն հրապարակելիս առաջնորդվել առավելագույն զգուշությամբՔննարկվել են Հայաստանի և Նիդերլանդների միջև պաշտպանության բնագավառում երկկողմ հարցեր
Վթարվել են Հրազդան 110 կՎ և Առինջ 110 կՎ օդային գծերը. ՀԷՑ
Իրանն «ահաբեկչական կազմակերպության անդամակցելու» մեղադրանքով երկու անձի մահապատժի է ենթարկել
Հանրային հեռուստաընկերության եթերային և թվային ենթակառուցվածքները ենթարկվել են լայնածավալ կիբեռհարձակման
ՊՆ-ն զգուշացնում է՝ այսօր և վաղը թնդանոթից կրակոցներ կարձակվենՄեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջԻրանն ուսումնասիրում է պատերազմի ավարտի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկըԸնտրապայքարի դուրս եկած ո՞ր գործիչներն են անցնում քրգործովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԻնժեներական քաղաքում տեղի է ունեցել նոր տեխնոլոգիական կենտրոնի շինության հիմնարկեքի հանդիսավոր արարողությունըՊարեկները Ջրաբեր գյուղի տարածքում հայտնաբերել ու կանխել են ապօրինի արդյունահանում, կան ձերբակալվածներԲԴԽ նախագահը ԵԽ գործընկերների հետ քննարկել է առաջիկա անելիքներըՔաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 9-15-ը ԱՄՆ-ն Եվրոպայում բրիգադային մարտական խմբերի թիվը կրճատում էԵՄ-ն և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացըՌուսաստանին մտահոգում է ԱՄՆ-ի ակտիվությունը Կենտրոնական Ասիայում
Հայաստան

«ՀՔԾ-ն այս իրավիճակում ունի երկու ելք». Արփինե Հովհաննիսյան

Երեկ ողջ օրը հայ հասարակական-քաղաքական բոլոր շրջանակները քննարկում էին բրիտանական BBC լրատվական գործակալության ռուսական ծառայության թղթակից Գրիգորի Աթանեսյանի աղմկահարույց հոդվածը, որում հոդվածագիրը, հղում անելով անանուն աղբյուրներին ու վկայակոչելով նախաքննական գաղտնիք հանդիսացող նյութերը, հայտարարում էր, թե 2008թ. մարտյան իրադարձությունների ժամանակ Արցախից 20 հոգանոց զինված խումբ է բերվել Երևան, որը տեղակայվել է Բաղրամյան 26-ում գտնվող նախագահական նստավայրի նկուղում։ Նշվում էր, որ խումբը պատրաստակամություն է հայտնել կրակել ժողովրդի վրա, և, որ այդ խմբի ղեկավարը գեներալ Սամվել Կարապետյանն էր (Օգանովսկի)։

Ավելի ուշ հայտարարություններ տարածվեցին, որում տարբեր գործիչներ պահանջում էին քրեական գործ հարուցել դեպքի առնչությամբ, քանի որ հոդվածի առնվազն առաջին («Би-би-си получила эксклюзивный доступ к документам расследования одного из самых трагических событий в современной истории Армении: гибели 10 человек в Ереване во время протестов 1 марта 2008 года») նախադասությունը հաստատում է, որ օտարերկրյա լրատվական գործակալությունն էքսկլյուզիվ հնարավորություն է ունեցել ձեռք բերել նախաքննական գաղտնիք հանդիսացող նյութեր։

Նման բովանդակությամբ հայտարարություններ տարածեցին, մասնավորապես, Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և «Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդ Արթուր Ղազինյանը։

168.am-ն արդարադատության նախկին նախարար, «Իրավական կրթություն և վերահսկողություն» հ/կ համահիմնադիր Արփինե Հովհաննիսյանին խնդրեց մեկնաբանել երևույթը, և, թե ի՞նչ իրավական գործընթաց պետք է հաջորդի սրան։

«Ես կարծում եմ, որ երեկվա BBC-ի նյութի հետ կապված՝ իրավասու պետական մարմինները և մասնավորապես Հատուկ քննչական ծառայությունը պարտավոր են հանրությանը ներկայացնել տեղեկատվություն առհասարակ քրեական գործից արտահոսքի հետ կապված, հարուցել քրեական գործ և հանրությանը տեղեկացնել դրա ընթացքի մասին»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը։

Ազգային ժողովի նախկին փոխխոսնակն այնուամենայնիվ ուզում է հիշեցնել, որ, երբ Վենետիկի հանձնաժողովի համապատասխան սահմանափակ կիրառության, բայց ոչ գաղտնի փաստաթղթերն էին հրապարակայնացվել, իշխանությունների բոլոր հնարավոր թևերը ջանք ու եռանդ չէին խնայում ասելու, որ պետք է պարզել՝ ինչպե՞ս է այդ փաստաթուղթն ի հայտ եկել։

«Հատուկ քննչական ծառայությունը կամ իրավասու պետական մարմինները, կարծում եմ, ընդամենը երկու ճանապարհ ունեն: Առաջինը. հաշվի առնելով հանրային շրջանակներում այս հարցի քննարկվածությունը, Արցախի հերոսի անվան շահարկումը, պետք է հանդես գա հրապարակային հայտարարությամբ առ այն, որ նախաքննության նյութերում նման տեղեկությունները բացակայում են, և դա բացարձակ զրպարտություն է: Կամ տարբերակ երկրորդ` անհապաղ, առանց ուշացման հարուցեն քրեական գործ, պարզեն մեղավորներին, եթե նույնիսկ բաց աղբյուրներից են եղել, ինչպես նշված է գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ, այլ ոչ թե նախաքննական գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն է հրապարակվել, տեղեկացնեն այդ մասին հանրությանը, իսկ նախաքննական գաղտնիք հանդիսացող տեղեկատվության հետ կապված` անհապաղ հայտնաբերեն, տեղեկացնեն ու պատժեն մեղավորներին: Սա կլինի իրականում իրենց հանձնած քննությունը»,- հավելեց Արփինե Հովհաննիսյանը։

Արդարադատության նախկին նախարարը պնդում է, որ սա իրապես կլինի իրենց հանձնած քննությունը, որպեսզի որևէ մեկը կասկած չհայտնի, որ այդ տեղեկությունները հայտնի անձանց միջոցով` ՀՔԾ ղեկավարի կամ նրա մտերիմ իրավաբանի կամ էլի ինչ-որ մեկի միջոցով հայտնվել են BBC-ում:

«Իսկ միգուցե դա առհասարակ իրականության հետ աղերս չունի»,-եզրափակեց Արփինե Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ 168.am-ը ՀՀ դատախազության խոսնակ Արևիկ Խաչատրյանից հետաքրքրվել էր, թե դատախազությունը տեղյա՞կ է՝ նյութերը ՀՔԾ-ն է տրամադրե՞լ, թե՞ ոչ։
«Մինչև այս պահը որևէ մեկնաբանություն չեմ տվել և այս պահին էլ չեմ տա, հետո որևէ մեկնաբանություն լինի՝ կասեմ, այժմ չեմ մեկնաբանի»,- ասաց նա։

Զանգահարեցինք նաև ՀՔԾ խոսնակին, սակայն անհասանելի էր, քաղաքային հեռախոսահամարից էլ պատասխանեցին, որ խոսնակը գտնվում է արձակուրդում, ուստի որևէ մեկն իրավասու չէ որևէ բան պատասխանել։

Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում