Մելիք Մանուկյանի գործարար եղբայրը կալանավորվեց
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ավագյանը, բավարարելով քննիչի միջնորդությունը կալանավորեց ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականունով հայտնի Մելիք Մանուկյանի եղբորը՝ գործարար Ռոբերտ Մանուկյանին:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Մանուկյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը:
«Դատավոր Մարգարյանը հակաօրինական էր ճանաչել Ռոբերտ Մանուկյանի ձերբակալումը, համարելով, որ ոստիկանության պահանջն օրինական չէ: Դատավոր Ավագյանը բավարարեց քննիչի միջնորդությունը՝ կայացնելով անընկալելի որոշում»,-ասաց պաշտպանը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու համար։
Նա բերման է ենթարկվել Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի վայրից:

















































