Մարտի 1-ի գործի նյութերը պետք է լինեն քննիչների մոտ, ոչ թե ԱԱԾ-ի
Դիմել ենք ՀՔԾ, որպեսզի տրամադրեն Մարտի 1-ի ամբողջ նյութերը, սակայն ՀՔԾն մերժել է և այժմ բողոքարկում ենք այդ որոշումը։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանը։ Վերջինս, անդրադառնալով ԱԱԾ տնօրենի այն հայտարարությանը, որ ԱԱԾ-ից անհետացված փաստաթղթերի մեծ մասը վերականգնվել և միացվել է Մարտի 1-ի գործի քննությանը, ասաց, որ տեղյակ չէ այդ փաստաթղթերից։
«Քանի որ նախկինում ունեցած նյութերը չենք տեսել, կդժվարանանք ասել, թե ԱԱԾ-ի գործողությունների արդյունքում ինչ նյութեր են հայտնվել», - ասաց Արամ Օրբելյանը։
Պաշտպանը նկատեց, որ ենթադրվում է՝ այդ գործերը պետք է լինեն քննիչների մոտ, ոչ թե ԱԱԾ-ի, հետևաբար հասկանալ է պետք, թե իրավական ինչ հիմքերի վրա են ԱԱԾ-ում նյութեր պահվում։

















































