Աշնանը կընդունվի դատավորներին վեթինգի ենթարկելու օրենսդրական փաթեթը
ՀՀ դատական համակարգի մասին քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն ասել է, որ դատավորների ծառայողական աշխատանքների ուսումնասիրման և առավել արդյունավետ գործելու համար կառավարությունը կամք ու ջանք է գործադրում։
Պատգամավորն ասել է, որ ԱԺ աշնանային նստաշրջանի ժամանակ հարցը կդրվի քննարկման, կընդունվի օրենսդրական փաթեթ, որի արդյունքում դատավորներին վեթինգի ենթարկելու գործընթացն ավելի արդյունավետ կլինի։

















































