Մինչ Հայաստանում քննարկում են շախմատը դպրոցական առարկաներից հանելու հարցը, Ռուսաստանում այն դառնում է պարտադիր
Մինչ Հայաստանում շրջանառում են շախմատը դպրոցական առարկաների ցանկից հանելու, կամ լավագույն դեպքում վերանայելու լուրերը, Ռուսաստանում պատրաստվում են այն դարձնել դպրոցական պարտադիր առարկա։ Այնտեղ կրթական ծրագրի այս փոփոխությանը պատրաստվում էին դեռևս 2017 թվականից։
2019 թվականի ապրիլին 18 000 ռուսական դպրոցում՝ բոլոր հանրակրթական հաստատությունների գրեթե կեսում, ավելացան շախմատի պարապմունքները: Նախարարությունն արդեն ունի ծրագիր, դասագրքեր, վերապատրաստված դասախոսներ: Սեպտեմբերի 1-ից առաջին դասարանցիները շախմատ կսովորեն՝ տարեկան 3-ժամ, իսկ 2-4-րդ դասարանի աշակերտները՝ մեկ ժամով ավելի:
Զուգահեռ իրականությունում Հայաստանում շախմատի՝ դպրոցական առարկա լինել-չլինելը դեռևս մշուշոտ է: Առարկայից բողոքներ ունեն և ուսուցիչները, և ծնողները՝ ովքեր երեխաների հետ դասապատրաստման ժամանակ խնդիրներ են ունենում, քանի որ չեն տիրապետում առարկային և չեն կարողանում օգնել յուրացնել առանց այդ էլ բարդ դասագիրքը:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հարցազրույցներում բազմիցս նշել է, որ շախմատի դասավանդման մեթոդները վերանայման կարիք ունեն, նոր լուծումներ և վերապատրաստումներ անցկացնելու խնդիր կա: Լուծումներն ու նոր մեթոդները սակայն, դեռևս չկան:
Հիշեցնենք, որ Հայաստանում շախմատը ներառվեց տարրական դասարաններում որպես պարտադիր ուսուցանվող առարկա 2011-2012 ուստարում: Սկզբնական շրջանում դասընթացը անցկացվում էր 2-րդ և 3-րդ դասարաններում, իսկ հետագայում այն տեղ գտավ նաեւ 4-րդ դասարանցիների դասացուցակում:
Նշենք, որ ըստ մի շարք հետազոտությունների շախմատը նպաստում է երեխաների ուղեղի զարգացմանը, բարելավում է ինտելեկտը,վերբալ կարողությունները, զարգացնում է քննադատական մտածողությունը:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով