Փաշինյանը ցանկանում է դատական համակարգը կուլ տալ ամբողջապես. Էդուարդ Շարմազանով
«Դեռ իլուզիաներ կա՞ն, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարության օրոք «Մարտի 1»-ի կամ որևէ այլ դատավարության անաչառ քննություն է լինելու: Նիկոլ Փաշինյանն ինքը «Մարտի 1»-ի գործով դատապարտված անձ է, և իր ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի հետ միասին «Մարտի 1»-ի գլխավոր պատասխանատուներն են: Սա ասել եմ 11 տարի առաջ, ասում եմ ասօր և կասեմ վաղը»,- այս մասին Politik.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով «Մարտի 1»-ի գործի քննությանն ու նույն գործի շրջանակում սպանության մեղադրանքով կալանավորված ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանի երեկ ազատ արձակվելուն:
Շարմազանովը նշեց, որ անգամ մեղադրանքներն ըստ պատշճի առաջադրված չեն, մասնավորապես՝ երկրորդ նախագահին ուղղված մեղադրանքի մեջ 10 զոհերի վերաբերյալ ոչ մի էպիզոդ ներռված չէ:
«Ակնհայտ է, որ սա ջուր է: Գործում մեղադրական կլողմը չկա: Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը հետևելով՝ պարզ է դա դառնում, որ գործը շինծու է և քաղաքական մոտիվներ ունի: Ստացվել է պատվեր, որ 2-ին գումարած 2 հավասար է 5-ի և պետք է ապացուցել: Այդ դեպքում դատարանն ի՞նչ անի, եթե գործադիրը դա է պահանջում; Մի մարդ, ով Քոչարյանին ազատ արձակելուց անմիջապես հետո կոչով հրահանգում է դատարանները շրջափակել, այդ ղեկավարից կարո՞ղ ենք արդար դատաքննություն ակնկալել»,- ասաց ԱԺ նախկին փոխնախագահը:
Մեր դիտարկմանը, որ երկրորդ նախագահին ազատ արձակելու որոշում կայացրած դատավոր Դավիթ Գրիգորյանի շուրջ ծավալվող իրադարձությունները, դատարանների մուտքերը փակելու կոչը շատերի կողմից մեկնաբանվում է, որ սրանով միտում կա ցույց տալու, որ պետք է միայն իշխանահաճո որոշումներ կայացնել, Էդուարդ Շարմազանովը արձագանքեց.
«Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց և ձայնագրությունների հրապարակվելուց հետո, իր օգոստոսյան ելույթի ժամանակ, երբ նա ուղիղ մեղադրում էր նախկին իշխանություններին և Ռոբերտ Քոչարյանին «Մարտի 1»-ի համար, և հայտարարում էր, թե այդ գործը ամբողջությամբ բացահայտված է, ՍԴ-ում ստեղծված իրավիճակի հետ կապված իմ կարծիքն ասել եմ՝ Փաշինյանը ցանկանում է դատական համակարգը կուլ տալ ամբողջապես, սակայն դեռ կան պատիվ և պետական մտաածողություն ունեցող դատավորներ, կա Սահմանադրական դատարան, որոնք պայքարում են՝ թույլ չտալու կուլ տալ դատական համակարգը»:
Մեր զրուցակցի խոսոքով՝ ներկայիս վարչապետին ամբողջական իշխանության գալու համար մի բան է անհրաժեշտ՝ ինչպես գործադիրն ու օրենսդիրն են իր կամակատարները, այնպես էլ լինի Սահմնադրական դատարանի ու դատական իշխանության դեպքում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով