Դանակահարություն աղջկա համար. երկու եղբայր հիվանդանոցում են
Երեկ` օգստոսի 4-ին դանակահարված վիճակում «Հրազդան» բժշկական կենտրոն են տեղափոխվել 26 և 23-ամյա եղբայրներ, որոնք Կոտայքի մարզի բնակիչներ են։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` նրանց մարմնի տարբեր մասերին, այդ թվում` գլխին, եղել են կտրած-ծակած վնասվածքներ։
Պարզվել է, որ նրանք վնասվածքներ են ստացել Ծաղկաձորում՝ Կեչառիս վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի ընթացքում։
Ըստ որոշ լուրերի՝ եղբայրների հետ վիճել է նրանց ընկերը։ Վեճի պատճառն էլ մի աղջիկ է, որին նկատմամբ և՛ եղբայրներից մեկը, և՛ նրանց ընկերն անտարբեր չեն։ Պարզաբանումները վերածվել է ծեծկռտուքի և հանգուցալուծվել եղբայրների դանակահարությամբ։
Հրազդանի ոստիկանները դեպքից ժամեր անց հայտնաբերել են դանակահարողին ու տեղափոխել բաժին։ Այլ մանրամասները ճշտվում են։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով