Ռուսաստան մեկնող ավտոբուսի ուղևորներին իջեցրե՞լ են ճանապարհի կեսին. ընկերությունը մեկնաբանում է
Երեկ ArmDaily.am-ն ահազանգ էր ստացել քաղաքացուց, ով հայտնում էր, որ Երևանից Ռուսաստան ավտոբուսի ուղևորներին թողել են կես ճանապարհին:
Մեր զրուցակիցը պատմել էր.
«Տոմսերը գնել ենք Ռուբինյանց փողոցում գտնվող Intertour գործակալությունից: Ուղևորներից ոչ ոք գոհ չի եղել: Վարորդների վերաբերմունքն էլ շատ վատ էր, չունեին լիցենզիա՝ դեպի Սամարա ավտոբուս վարելու համար: Արդեն 3-րդ օրն է՝ տուն չենք հասել, չնայած նշել էին, որ տեղ կհասնենք մեկուկես օրում: Վերջում բոլորին խաբեցին և թողեցին կես ճանապարհին՝ իջեցնելով Սարատովում»:
ArmDaily.am-ը զրուցեց նաև Intertour գործակալության ներկայացուցչի հետ, ով մեր բոլոր հարցերին պատասխանեց, որ իրենց ընկերությունը լիցենզավորված է և նորմալ գնում է միշտ:
Հարցին,արդյոք մարդկանց իջեցրել են կես ճանապարհին,մեր զրուցակիցը պատասխանեց.
«Չի կարող նման բան լինել, նորմալ,լիցենզավորված ավտոբուսը գնում է»:
Դիտարկմանը,որ քաղաքացին հայտնում է,որ բոլորին իջեցրել են Սարատով քաղաքում, գործակալության ներկայացուցիչը պատասխանեց.
«Հետո զանգահարեք»:

















































