ԱՄՆ-ում օդանավն արտակարգ վայրէջք է կատարել մայրուղու վրա
Մեկ շարժիչով KR-2 օդանավը Վաշինգտոնում արտակարգ վայրէջք է կատարել ծանրաբեռնված ավտոճանապարհի վրա, տուժածներ չկան, հայտնում է «Seattle Times»-ը՝ հղում անելով շերիֆի գրասենյակին:
Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան, երբ ավտոճանապարհին երթևեկությունը ծանրաբեռնված էր:

















































