Կրպեյանի կինն ահազանգում է. Վանդալիզմ ազգային հերոսի անունը կրող այգում
Հայաստանի Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան այգում անհայտ մարդիկ մի քանի անգամ կոտրել են տեղադրված ցուցանակի ապակին։
Հերոսի կինը՝ Իրինա Բարսեղյան-Կրպեյանն ահազանգում է.
«2017 թ․ նոյեմբերին ծառատունկ արեցինք զբոսայգում, 2018 թ․ հունվարին կոտրեցին ցուցանակը։ Իմ հետևողական ջանքերի շնորհիվ նորը տեղադրեցին, դա էլ կոտրեցին, և մինչև օրս անանուն, կոտրտված վիճակում է։ Հատուկ նպատակադրված և մտադրություններով արվող գործողություն է, վանդալիզմ՝ մի բառով։ Ո՞վ կամ ո՞վքեր են, չգիտեմ, իրավապահները կիմանան մի գուցե․․․»։

















































