Վաղվանից Նորագավիթի ավտոմաքսատունը կաշխատի նաեւ շաբաթ-կիրակի օրերին
Վաղվանից Նորագավիթի ավտոմաքսատունը կաշխատի նաեւ շաբաթ-կիրակի օրերին
ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի հայրենակիցներ,
Ուրախ եմ տեղեկացնել, որ վարչապետի հանձնարարությամբ օգոստոսի 3-ից սկսած Ոստիկանության Երևան քաղաքի հաշվառման-քննական բաժինը (Գաջեգործների 76) և Նորագավիթի ավտոմաքսատունը (Արշակունյաց 127/21) աշխատելու են նաև շաբաթ և կիրակի օրերին։ Այսուհետ հնարավոր կլինի նաև շաբաթ և կիրակի օրերին մաքսազերծել ավտոմեքենան, ստանալ պետհամարանիշ, կատարել առուվաճառքի և այլ գործարքներ։
Գործառույթների իրականացման համար այդ օրերին աշխատելու են նաև տարածքում գործող բանկերի մասնաճյուղերը, Երևանի քաղաքապետարանի և ԴԱՀԿ ծառայության համապատասխան ստորաբաժանումները»:

















































