Արաս Օզբիլիսը կարիերան կարող է շարունակել Երևանի «Արարատում»
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը կարիերան կարող է շարունակել Երևանի «Արարատում»: Այս մասին հայտնի է դարձել Sport24-ին:
ArmSport.am-ի հարցմանն ի պատասխան, երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը ոչ հերքեց և ոչ էլ հաստատեց այս տեղեկությունը:
«Որևէ տեղեկություն լինելու դեպքում, հանդես կգանք պաշտոնական հայտարարությամբ»,- ասում են ակումբի մամուլի քարտուղարությունից:
Հիշեցնենք՝ 29-ամյա ֆուտբոլիստը 2016 թվականից համարվում է «Բեշիքթաշի» ֆուտբոլիստ: Թուրքական ակումբ տեղափոխվելուց անմիջապես հետո նա վարձակալությամբ տեղափոխվեց «Ռայո Վալյեկանո», որի կազմում, արդյունքում, ընդամենը 3 խաղի մասնակցեց: 2018 թվականի փետրվարից հունիս ընկած ժամանակահատվածում Օզբիլիսը վարձակալությամբ անցկացրեց «Շերիֆում», բայց այնտեղ էլ ընդամենը 4 խաղի մասնակցեց:
Նախորդ մրցաշրջանն Օզբիլիսը սկսել է «Վիլլեմ II»-ում: Ապրիլին կիսապաշտպանը հրաժարվեց փոխարինման դուրս գալ Հոլանդիայի առաջնության 27-րդ տուրի՝ «Ֆորտունայի» հետ խաղում (3:2), ինչից հետո հոլանդական ակումբը խզեց նրա հետ վարձակալական պայմանագիրը:
«Վիլլեմ II»-ի կազմում անցկացրած 17 խաղում նա 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:
Օզբիլիսի պայմանագիրը «Բեշիքթաշի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը: Այս ակումբի կազմում նա ընդհանուր առմամբ 5 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 1 գոլի հեղինակ:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին