«Սանիթեք» ընկերության ներկայացուցիչների մամուլի ասուլիսը (ուղիղ)
Աղբահանության հարցով տեղծված իրավիճակի շուրջ «Սանիթեք» ընկերության ներկայացուցիչներն այսօր՝ օգոստոսի 2-ին, մամուլի ասուլիս են հրավիրել։ Նշենք, որ սկզբնապես հայտարարվել էր, որ ասուլիսը կայանալու է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, սակայն սա քննադատության ալիք էր առաջ բերել։ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարել էր, որ «Սանիթեք» ընկերության՝ Թբիլիսիում մամուլի ասուլիս հրավիրելը կարող է վնաս լինել եւ մեր քաղաքին, եւ մեր պետությանը: Ի պատասխան «Սանիթեք» ընկերությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ասուլիսը տեղափոխվում է Երեւան։
«Սանիթեք» ընեկերության միակ մտահոգությունն ու նպատակը կենտրոնացումն է այն խնդիրների վրա, թե մենք այսօր ինչու հասանք այս կետին եւ թե ինչ պետք է արվի, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել ստեղծված իրադրությունը: «Սանիթեք» ընկերության համար ինչպես եւ նախկինում, այնպես էլ հիմա մնում է կարեւոր հետեւյալը` ներկայացնել հստակ փաստեր, թվեր եւ ներկայացնել ճշարտությունն այս ողջ պատմության:
Որոշումը Թբիլիսիից մամուլի ասուլիսն իրականացնելու միակ ճանապարհն էր «Սանիթեք» ընկերության տնօրինության համար անձամբ ներկայացնելու խնդիրը` ելնելով քաղաքացիների եւ Երեւան քաղաքի հանդեպ ունեցած հարգանքից եւ վերաբերմունքից, քանի որ նրանց ներկությունը Երեւանում այս փուլում ցանկալի չէ` չունենք երաշխիքներ, որ ընկերության բաժնետերերի եւ ներկայացուցիչների նկատմամբ չեն իրականացվի ոչ իրավաչափ հետապնդումներ:
Որպեսզի հնարավոր լինի խուսափել ընկերության դեմ նոր քարոզարշավի թեմայի ստեղծումից եւ չկորցնել հիմնական նպատակը, ընկերության մամուլի ասուլիսը, ընկերության ներկայացուցիչների մասնկացությամբ, տեղի կունենա Երեւանում»։
ՊԵԿ-ից հայտնել էին, որ 2019 թվականի փետրվարի 22-ին ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության եւ «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի վերաբերյալ նախապատրաստված նյութերով առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում