Արդարադատության նախարարն անիմաստ գործով է զբաղված
«Իրավունքը» գրում է. ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել է Վենետիկի հանձնաժողով, որպեսզի վերջիններս եզրակացություն ներկայացնեն Հայաստանում տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման համար։ Անդրադառնալով վերոնշյալին՝ «Իրավունքի» հետ զրույցում քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը նշեց, որ անիմաստ գործով է զբաղված արդարադատության նախարարը։
«Վենետիկի հանձնաժողովը դեռեւս 2013 թվին էր մեծ-մեծ խորհուրդներ տալիս ՀՀԿ-ին, որ շուտափույթ, 5 վայրկյանում անցկացնեն այդ կոնվենցիայի պահանջները։ Պարզ է, որ հիմա էլ կասեն՝ շատ լավ է, վավերացրեք։ Այսինքն՝ անիմաստ գործ է՝ դիմել Վենետիկի հանձնաժողովին՝ նախօրոք իմանալով, թե ինչ պատասխան պետք է գա։
Ինչ վերաբերում է այդ կոնվենցիային, այն ինձ համար անընդունելի է նախեւառաջ նրա համար, որ ստամբուլյան է։ Եվ երկրորդ՝ բացահայտեք այդ կոնվենցիան, թող վերջին գյուղացին իմանա, թե ինչ է այդտեղ քարոզվում եւ առաջարկվում իրականացնել քո երկրում։ Թող քննարկումներ կազմակերպեն բոլորի մասնակցությամբ, տարբեր ոլորտների փորձագետների հետ, ի՞նչ է, գաղտնի՞ք է։ Ինչո՞ւ չեն նկատում, որ տարբեր եվրոպական երկրներ են դրա դեմ դուրս եկել, նույնիսկ ԵՄ անդամ երկրներ։ Եթե քարոզում են այդ կոնվենցիան, թող երկկողմանի քարոզեն, որ մարդիկ իմանան, թե ինչ է կատարվում։ Օրինակ, ես երբեք չէի տա ոչ մի արտոնություն ԼԳԲՏ-ական ցանկացած մարդու։ Եթե մարդ է, արդեն պաշտպանված է Սահմանադրությամբ եւ մնացած օրենքների լիակատար ուժով։ Իսկ եթե խոսքը ինչ-որ արտոնյալ վիճակներ ստեղծելու մասին է, ապա սա ի՞նչ է նշանակում՝ այդ մարդկանց մարդ չե՞ն համարում, իրենց են վիրավորում, թե՝ մեզ, չգիտեմ, բայց ինչ-որ բնակչության մասի մարդ չեն համարում։ Քրեական օրենսգրքում կա համապատասխան՝ գլուխ՝ անձի դեմ հանցագործության վերաբերյալ, բոլորի իրավունքներն այդտեղ պաշտպանված են, բոլոր հանցագործությունների համար պատիժը նախատեսված է։ Ուզում են այստեղ դարձնել Նորվեգիա՞, Զիբիլիզատիա՞, երբ 6 տարեկան երեխային թույլ է տրվում դատարան դիմել ծնողների դեմ, կանչել ոստիկանություն։ Սա դժոխք է, ընտանիք չէ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում