Գերեզմաններ են պղծվել նաեւ Դավթաշենում
Օգոստոսի 1-ին գերեզմանների պղծման դեպքեր են արձանագրվել նաեւ Դավթաշենի գերեզմանատանը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այդ մասին ահազանգել են քաղաքացիները, որոնք նշել են, որ նույն վայրագ ձեռագիրն է, ինչ այսօր «Եռաբլուր» զինվորական պանթենում, մի քանի օր առաջ՝ Զովունիի, Եղվարդի, Նուբարաշենի գերեզմանոցներում:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ անհայտ անձինք պղծել են «Եռաբլուր» պանթեոնում Ապրիլյան պատերազմում զոհված զինվորականների շիրիմաքարերը՝ մոմ հալեցնելով դրանց վրա։ Նշենք որ վերջին շրջանում շիրմաքարերին մոմ հալեցնելու դեպքեր են արձանագրվել նաեւ համայնքային գերեզմանատներում: Նմանատիպ դեպքերը կանխելու նպատակով Երեւանի քաղաքապետարանը դեռ հուլիսի 23-ին դիմել էր ՀՀ ոստիկանություն: NEWS.am–ին ոստիկանությունից հայտնեցին, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ապրիլյան պատերազում զոհվածների շիրմաքարերը պղծելու կասկածանքով քիչ առաջ ոստիկանություն է բերման ենթարկվել Երեւանի 51–ամյա մի բնակչուհի։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում