Քաղաքապետարանի հիմնարկում հայերը չեն ցանկանում 290 հազար դրամով աշխատել, հիմնականում հնդիկներ և նիգերիացիներ են
Տևական ժամանակ է, «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում թափուր հաստիիքների՝ վարորդի և բանվորի աշխատատեղի համար հայտարարություն կա:
ArmDaily.am-ը զրուցեց հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանի հետ, պարզելու, թե ինչն է պատճառը, որ հիմնարկն այդպես էլ չի կարողանում համալրել իր շարքերը:
«Նոր մեքենաները հերթով գալիս են, դրա համար բանվորները և վարորդները հավաքագրվում են այդ մեքենաների համար: Այդ է պատճառը, որ հայտարարությունը երկար ժամանակ մնացել է: Բայց միևնույն է, հիմա էլ ունենք բանվորի կարիք»:
Դիտարկմանը, որ կարծիք կա որ սրանք հրապուրիչ աշխատանքներ կան, դրա համար դրա պատճառով էլ միշտ թափուր հաստիքներ կան, Գրիգորյանը պատասխանեց.
«Իրականում կա նման բան: Շատ մարդիկ կոմպլեքսավորվում են և չեն ցանկանում այդ գործն անել, դրա համար մեր աշխատանքին ներգրավում ենք նաև օտարերկրացիներին: Մասնավորապես՝ այս պահին մեզ մոտ աշխատում են հնդիկներ և նիգերիացիներ»:

















































