Մեկ օրում բացահայտվել է 45 հանցագործություն. բռնաբարություն, համակարգչային հանցագործություն, սուտ մատնություն
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 31-ից օգոստոսի 1-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 45 դեպք, այդ թվում՝ 2-ը նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 14, մարմնական վնասվածք հասցնելու 9, ծեծի եւ խարդախության 4-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2, բռնաբարության, յուրացման կամ վատնման, դրամանենգության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, համակարգչային հանցագործության, զենք-զինամթերքի առգրավման, սպանության սպառնալիքի, սուտ մատնության, ազատությունից ապօրինի զրկելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, թմրամիջոցի իրացման եւ մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր աճեցնելու 1-ական դեպք:
Հայտնաբերվել եւ կամավոր ներկայացել են 4-ական հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 24-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում