Ֆեյսբուքյան լայքի համար կրճատեցին պարգևավճարս. քաղաքապետարանի աշխատակիցը դուրս է եկել աշխատանքից
Երևանի քաղաքապետարանի աշխատակից Բաբկեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` հայտնելով, որ ազատվել է աշխատանքից:
«Երեկ դիմումիս համաձայն դուրս եկա իմ՝ թաղապետարանի աշխատանքից։Անցյալ տարվանից պայքարում էի քաղաքային իշխանությունների ՝ իմ ղեկավարների ,հետ ,որպեսզի պաշտպանեմ իմ՝ համայնքային ծառայողի իրավունքները։ Սակայն Երևանի քաղաքապետը և Դավթաշենի թաղապետը այնքան մանրախնդիր ու քինախնդիր են , որ ֆեզբուքյան լայքի համար կրճատեցին պարգևավճարս։Հարգելի ընկերներ , ճիշտ հասկացեք, խնդիրը գումարը չի ։Խնդիրն այն է ,որ իրեն հարգող մարդը չի կարող աշխատել մարդկային արժեքները չգնահատող մարդկանց հետ։ Շնորհակալություն եմ հայտնում այն բոլոր մարդկանց , ում հետ հաճելի է եղել և պատիվ է եղել աշխատելն ինձ համար»,- գրել է նա:
Մեկ այլ գրառման մեջ էլ նշել է, որ Հայկ Մարությանի դեմ լայքելու համար են հասցրել նրան, որ դիմում գրի և դուրս գա աշխատանքից:
«Մարության Հայկին դեմ մի լայքիր` 150 % պարգևավճար կստանաս
Դավթաշենի համայնքապետարանում 8 տարի աշխատած, մարտի 1-ի դեպքերին հաշմանդամության 3-րդ կարգ ստացած, երիտասարդ ընտանիքի հայր ու ամենակարևորը օրեր առաջ նման ծառայողական բնութագիր ստացած մարդուն ` Մարության Հայկին դեմ լայք տալու համար հասցնում են նրան, որը 8 ամսյա պայքարից հետո դիմում գրի դուրս գա աշխատանքից:
Ու սա դեռ ամենը չէ` մի քանի ամսվա աշխատողին (բնականաբար ձերքայլական) , բաժնի պետին ... իրենցականներին տալիս են 150 % պարգևավճար, իսկ 8 տարվա փորձառու աշխատողին` 50 %:
Էս չեք? էսպիսի ճղճիմ քայլերից հետո մտածում եք , որ ձեզ պիտի հավատան?
Շատ արխային չընկնեք, ավելին ` ձգվեք, թե շուտով վերադառնալու եք ձեր հին գործին»,- գրել է Բաբկեն Մկրտչյանը:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում