Ես ինչ է, արձա՞ն եմ. Զելենսկին հրաժարվել է նվերից (տեսանյութ)
Չերկասի այցի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն նրա՝ գիպե քանդակն են ցանկացել նվիրել, սակայն նախագահը հրաժարվել է նվերից: Ի դեպ, այս քանդակը ինտենսիվորեն վաճառվում է համացանցի միջոցով: Զելենսկու համար նախատեսված նմուշի վրա եղել է հեղինակի՝ համբույրից մնացած շրթներկի հետքը: Սակայն դա չի ոգևորել նախագահին:
«Որտեղի՞ց եք սա վերցրել: Սա սարսափելի է: Ես սա համացանցում եմ տեսել: Պետք չէ սա ինձ նվիրել: Ի՞նչ եմ անելու: Ես ինչ է, արձա՞ն եմ»,- մեջբերել է Զելենսկու խոսքերը «Ուկրաինսկիե նովոստի» գործակալությունը:
Զելենսկին հորդորել է այլևս նման բաներ չանել:
Հիշեցնենք, որ նախագահ դառնալուց հետո Զելենսկին չինովնիկներին խնդրել էր իր նկարները չկախել աշխատասենյակներում: Նա ասել էր, որ նախագահը չի կարող սրբապատկեր կամ կուռք լինել:


















































Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Զելենսկին Քիշնևի օդանավակայանում կանգառի ժամանակ հանդիպել է Թրամփի պատվիրակների հետ
Զելենսկին կոչ է արել աջակցել Հայաստանին
Զելենսկին խոստացել է, որ «Դրուժբա» նավթատարը մինչև ապրիլի վերջ կսկսի գործել
Ռուսներն առաջիկա ամիսներին Ուկրաինայի ջրամատակարարման համակարգերի դեմ գործողություն են նախապատրաստում․ Զելենսկի