Սելին Դիոնը խոստովանել է, որ հնարավոր է երբեք այլեւս չսիրի
Վերջերս արված հարցազրույցներից մեկի ժամանակ լրագրողները հետաքրքրվել էին Սելին Դիոնից, թե ինչպես է նա համակերպվում ամուսնու կորստի հետ, եւ արդյո՞ք նոր սիրային հետաքրքրություններ չկան նրա կյանքում՝ ամուսնու մահից մեկ տարի անց։ Ինչին Սելինը պատասխանել է, որ հիմա, իհարկե, չափազանց վաղ է այդ մասին մտածելու համար։ «Նա իմ ամբողջ կյանքի սերն է, եւ ինձ համար շատ դժվար է պատկերացնել ինձ այլ տղամարդու կողքին»։

Բացի այդ, երգչուհին վստահ է, որ ինքը դեռ պատրաստ չէ բաց թողնել ամուսնուն. «Երբ ես երգում եմ՝ ես նրա հետ եմ, երբ գրկում եմ երեխաներիս՝ դա նրա համար է, դա ես անում եմ նրա հետ միասին։ Ինձ ժամանակ է պետք, որպեսզի սգամ նրա մահը»։
Իրոք, դժվար է պատկերացնել, որ Սելինը կկապվի էլի ինչ որ մեկի հետ. երկրպագուները գիտեն, որ նա միակ տղամարդն է եղել, ում հետ Սելինը երբեւէ համբուրվել է։

Սելինն ու Ռենե Անժելիլը միասին ապրել են 20 տարի։ Իսկ ծանոթացել են նրանք ամուսնությունից շատ ավելի վաղ. երգչուհու մայրը ծանոթացրել է նրան Ռենեի հետ, երբ նա ընդամենը 12 տարեկան է եղել։
«Ես սիրում եմ։ Ես սիրում եմ նրան։ Մինչեւ հիմա ես սիրահարված եմ նրան։ Ես նաեւ շատ եմ սիրում երեխաներիս։ Ես սիրում եմ իմ երկրպագուներին։ Ես սիրում եմ մարդկանց, ում հետ աշխատում եմ։ Իմ կյանքը լի է սիրով։ «Sia» երգում այսպիսի խոսքեր կան. «երբ ես պատրաստվում եմ քնել, ես պատկերացնում եմ, որ դու իմ կողքին ես»։ Այնպես որ՝ ես էլ քնում եմ Ռենեի հետ։ Եվ բեմ եմ դուրս գալիս կրկին նրա հետ։ Ես մինչեւ հիմա ամուսնացած եմ»,– պատմել է Սելինը, երբ տվել է առաջին հարցազրույցը ամուսնու մահից հետո։


















































Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել