54-ամյա Դեմի Մուրը հիացրել է երկրպագուներին իր բնական գեղեցկությամբ
Երեկ Դեմի Մուրը այցելել է «Harper’s Bazaar» ամսագրի 150-րդ տարեդարձի միջոցառմանը Նյու Յորքում։ Դերասանուհու հայտնվելը հասարակության մեջ մեծ իրադարձություն էր նրա երկրպագուների համար, ովքեր հիացած էին աստղի արտաքին տեսքով։ Բանն այն է, որ 54-ամյա աստղը այս երեկոյի համար հասարակ կերպար էր ընտրել. անսովոր ձեւվածքով սեւ կաշվից կիսաշրջազգեստ, սպիտակ շապիկ՝ մետաղյա դետալներով եւ սւ բարձրակրունկ կոշիկներ։ Սակայն ամենից շատ ուշադրություն գրավեց ոչ թե Դեմիի հագուստը, այլ նրա դեմքը, որը բացարձակ շպարված չէր։ Չնայած այս հանգամանքին՝ նա անհավատալի երիտասարդ տեսք ուներ եւ բառացիորեն լույս էր արձակում ներսից։

Դերասանուհու երկրպագուները ցնցված էին նրա բնական գեղեցկությամբ։ Չէ որ այլ հայտնիներ այդ տարիքում չեն կարող պարծենալ մաշկի այդպիսի վիճակով եւ հայացքի աշխուժությամբ։
Ավելի վաղ ԶԼՄ–ներում բազմիցս նորություններ էին հայտնվում պլաստիկ վիրահատությունների եւ ներարկումների մասին, որոնց դիմում էր Մուրը՝ հուսահատ փորձելով պահպանել երիտասարդությունը։ Սակայն նայելով աստղի նոր լուսանկարներին, ակնհայտ է դառնում, որ նա չափազանց հմտորեն է օգտվում երիտասարդացման ժամանակակից մեթոդներից, չի տարվում դրանցով եւ չի կորցնում իր անհատականությունը։



















































Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել