«Հնարամիտ» տաքսիստն արագ հայտնաբերվել է, գողոնը մոտն էր
Հուլիսի 30-ին, ժամը 22.10-ին, Իրանի քաղաքացի 35-ամյա մի տղամարդ ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է տվել, որ երկու ժամ առաջ մզկիթի մոտ, կարճ ժամանակով իջել է «Մերսեդես» մակնիշի մի տաքսուց՝ սրահում թողնելով պայուսակը, որի մեջ եղել է գումար, ժամացույց եւ անձնագիրը:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ քիչ հետո վերադառնալով՝ նկատել է, որ տաքսին չկա, վարորդը գողացել է պայուսակը:
Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է տաքսիստի ինքնությունը: Տավուշի մարզի Այրում գյուղի 58-ամյա բնակիչը, ահազանգից մոտ կես ժամ անց, Վ. Սարգսյան եւ Դեղատան փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել:
Գողոնը հայտնաբերվել է:
Նախապատրաստվում են նյութեր:

















































