Հանքավանում՝ ջրերի գործարանի մոտ հրդեհ է բռնկվել. դեպքի վայրում է 3 մարտական հաշվարկ
Հուլիսի 31-ին, ժամը 13:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հանքավան բնակավայրի ջրերի գործարանի մոտ այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

















































