Երեւանի քաղաքապետի դեմ կարող է դուրս գալ Երեւանի բնակիչների 80 տոկոսը. Ռեֆորմիստների կուսակցություն
Քաղաքական դաշտն անհնար է պատկերացնել առանց Հայաստանի երկրորդ նախագահի։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հուլիսի 31-ին ասել է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը։
Նրա խոսքով՝ այն, թե ինչ ուժեր են համախմբվում նրա շուրջ, ցույց կտա ժամանակը, բայց ոչ մի համարժեք մարդ կամ քաղաքական ուժ, որն ի զորու է առողջ մտածել, չի կարող չհամաձայնել «կոնսենսուս հանած մեկ» բանաձեւին, որն առաջարկել է Քոչարյանը։ «Այսօր մենք տեսնում ենք դատական համակարգի օկուպացիա։ Այդ ամենն սկսվեց այն բանից հետո, երբ հասարակությունը չգնահատեց Փաշինյանի կոչը՝ փակել դատարանների շենքերի ելքերն ու մուտքերը։ Այս եւ հաջորդ քայլերը, այդ թվում քրեական գործը, ուղղված են դատարանների ենթարկեցմանն այն բանի համար, որպեսզի իրականացնի իր նեղ նպատակները, վրեժ լուծի եւ այլն, բայց ոչ երբեք դատական համակարգի առողջացմանը։ Բոլոր մարդիկ, ովքեր խառն են դրան, բոլորը, ովքեր ատելություն են տարածում հասարակությունում, պետք է հիշեն, որ իշխանությունում նրանք հավերժ գտնվել չեն կարող եւ անպայման պատիժ կկրեն»,- նշել է նա։
Բաբայանը համոզմունք է հայտնել, որ դատական իշխանության բռնազավթումից հետո Փաշինյանը կանցնի ԶԼՄ-ների զավթմանը։ «Իշխանությունների բոլոր գործողությունները հակադիր են այն ամենին, ինչ նրանք ասում էին անցած տարի։ Նրանք խոսում էին այն մասին, որ կվերադարձնեն Ղարաբաղը բանակցությունների սեղանի շուրջ, այն մասին, որ կլինի տնտեսական աճ, բայց նման ոչ մի բան չկա։ Մենք տեսնում ենք, որ Փաշինյանը, որը խոստանում էր աշխատանքի գնալ հեծանվով եւ մետրոյով, հիմա արդեն հայտարարում է, որ ուղղաթիռը շքեղություն չէ, այլ միայն փոխադրամիջոց։ Ժողովուրդը սա չէր սպասում նոր իշխանություններից»,- ընդգծել է ընդդիմադիրը։
Ինչպես նշել է Ռեֆորմիստների կուսակցության ղեկավարը, հասարակությունում այսօր բոլորը, ովքեր ինչ-որ բան են ասում Փաշինյանի դեմ կամ հօգուտ Քոչարյանի, հայտարարվում են թշնամիներ, եւ ատելության այս մթնոլորտը, երբ մարդկանց «թուրք» են անվանում, անթույլատրելի է։
Նա ավելացրել է, որ քաղաքապետի գործունեությունը նույնպես դժգոհություն է առաջացնում, եւ հակասանիտարիան եւ չլուծված մյուս խնդիրները կհանգեցնեն նրան, որ փողոց կարող է դուրս գալ Երեւանի բնակիչների 80 տոկոսը՝ ընդդեմ ստեղծված իրավիճակի։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում