Սկանդալային պատմության մեջ հայտնված Վայոց Ձորի փոխմարզպետն ազատվել է աշխատանքից
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի որոշմամբ Ռազմիկ Տոնոյանն ազատվել է Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով՝
Ռազմիկ Տոնոյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից.,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Ռազմիկ Տոնոյանն այն փոխմարզպետն է, ում մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել, որին մասնակցել էր նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

















































