Եվրոպայի լիգա․ «Արարատ-Արմենիան» դուրս եկավ երրորդ փուլ
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» դուրս եկավ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլ՝ հաղթահարելով Ջիբրալթարի «Լինքոլնի» արգելքը։
Ջիբրալթարում տեղի ունեցած պատասխան խաղում Վարդան Մինասյանի գլխավորած թիմն առավելության հասավ 2։1 հաշվով։
Առաջին խաղակեսի ավելացված առաջին րոպեին աչքի ընկավ նիգերիացի հարձակվող Լուիս Օգանան, որն օգտագործեց Բուրկինա Ֆասոն ներկայացնող հարձակվող Զաքարիա Սանոգոյի փոխանցումը։ Երկրորդ խաղակեսում Լուիս Օգանան եւս մեկ անգամ գրավեց մրցակցի դարպասը։ Արդյունավետ փոխանցումը կատարեց Հոլանդիան ներկայացնող հարձակվող Նարսինգը։
Նշենք, որ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմում կար Հայաստանի միայն մեկ ներկայացուցիչ՝ հարձակվող Պետրոս Ավետիսյանը։ Երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս եկան պաշտպան Արթուր Դանիելյանը եւ կիսապաշտպան Գոռ Մալաքյանը։
Հիշեցնենք, որ Երեւանում «Արարատ-Արմենիան» առավելության էր հասել 2։0 հաշվով։
«Արարատ-Արմենիան» երրորդ փուլում կմրցի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Սաբուրտալո» (Վրաստան) - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) զույգում պարտվողի հետ: Այս թիմերի առաջին խաղում 2։0 հաշվով հաղթել է «Դինամո Զագրեբը»։
Երրորդ փուլի հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 8-ին եւ 15-ին։
Եվրոպայի լիգա, որակավորման փուլի պատասխան խաղ
«Լինքոլն» - «Արարատ-Արմենիա»՝ 1։2 (առաջին խաղ՝ 0։2)
Անտոնի Էրնանդես, 74 - Լուիս Օգանա, 45+1, 58


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...