Դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ ՀՔԾ–ում մեղադրանք է առաջադրվել դատավոր Դավիթ Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Գրիգորյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը։
«Մեղադրանքն անհիմն է,իրեն առաջադրված մեղադրանքը դատավոր Դավիթ Գրիգորյանը չի ընդունում և նշում է,որ դա ուղիղ կապ ունի իր մասնագիտական գործունեության հետ»,- ասաց Վարոսյանը։
Հիշեցնենք, որ ժամանակավորապես կասեցվել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները: Վերջերս Հատուկ քննչական ծառայությունը խուզարկություն էր իրականացրել դատավորի աշխատասենյակում, աշխատասենյակը կնքվել էր: ՀՔԾ-ից հաստատել էին, որ խուզարկությունը տեղի էր ունեցել ծառայությունում քննվող գործի շրջանակում:
Դատավորի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։

















































