ՀՔԾ քննիչը, կնքելով դատավոր Դ. Գրիգորյանի աշխատասենյակի դուռը, կատարել է օրենքով չնախատեսված գործողություն. ԲԴԽ
Բարձրագույն դատական խորհուրդ է դիմել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը՝ հայտնելով նկատառումներ իր աշխատասենյակում իրականացված առգրավման, խուզարկության, ինչպես նաև աշխատասենյակի դուռը կնքելու և աշխատասենյակ մուտք գործելու հնարավորությունը սահմանափակելու իրավաչափության վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են Բարձրագույն դատական խորհրդից:
Նշված հարցերի կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով Խորհուրդը 23.07.2019 թ. դիմել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարին և 26.07.2019 թ. ստացել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի պատասխանը:
Քննարկման առարկա դարձնելով ինչպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի հարցադրումները, այնպես էլ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի պարզաբանումները` Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ հիշյալ քննչական գործողություններն իրականացնելիս քննիչի կողմից կատարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված գործողություն, այն է՝ կնքվել է դատավոր Դ. Գրիգորյանի աշխատասենյակի մուտքի դուռը, ինչով սահմանափակվել է վերջինիս մուտքն իր աշխատասենյակ:
«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված է, որ քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանն ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն:
Վերոգրյալի արձանագրմամբ Բարձրագույն դատական խորհուրդն իր մտահոգությունն է հայտնել վարույթն իրականացնող մարմնի կողմից հիշյալ գործողությունն իրականացնելու կապակցությամբ և միջնորդել ձեռնարկել օրենքով սահմանված համապատասխան միջոցներ:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում