Քաղաքապետարանում չեն տիրապետում «Սանիթեք»-ի հետ կնքված պայմանագրի դրույթներին. Խաժակյան
Քաղաքապետարանը մշտապես խուսափում է պատասխանել հարցին՝ «Սանիթեք»-ն իրավունք ունի՞ միակողմանի խզել Երևանի քաղաքապետարանի հետ կնքված պայմանագիրը: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը:
«Տեսականորեն պատկերացրեք՝ «Սանիթեք»-ը չի իրականացնում սանմաքրումը և ունի մեկ մեքենա, բայց ինքը չի հրաժարվում յուրաքանչյուր ամիս վճարվելիք գումարներից, որի վերաբերյալ երեկ Երևանի քաղաքապետարանը բնակիչներին տեղեկացրեց՝ չնայած այդ վատ սպասարկմանը, իրենք շարունակում են վճարել «Սանիթեք»-ին: Ի՞նչ է լինելու: Քաղաքապետարանը ինչ-որ պահի ստիպված է լինելու այդ քայլն իրականացնել: Եթե դրա կամքը չկա, նշանակում է՝ և՛ մենք բոլորս պետք է տուժենք քաղաքի վիճակի առումով, և՛ 5,2 մլրդ դրամ քաղաքը շարունակելու է վճարել «Սանիթեք»-ին»,-ասաց Խաժակյանը:
Նրա խոսքով՝ երբ սկսեցին տուգանքների կիրառումը, հասկանալի էր, որ կազմակերպությունը՝ հատկապես տուգանքների կիրառման պարագայում ներդրումներ չի իրականացնելու:
Հարցին՝ հնարավո՞ր էր քաղաքապետարանի կողմից խզել «Սանիթեք»-ի հետ պայմանագիրն այն ժամանակ, երբ չկային տույժեր, Խաժակյանը կարծիք հայտնեց, որ քաղաքապետարանը կարող է դա անել, այդ թվում՝ հիմա. «Մեկ բան հասկանալի է: Քաղաքապետարանում այդ պայմանագրի հիմնադրույթներին չեն տիրապետում և դրա վառ վկայությունն այն է, որ ամիսներ առաջ Հայկ Մարությանը հայտարարեց, որ կա՛մ «Սանիթեք»-ը պետք է հրաժարվի սանմաքրում իրականացնելու պարտավորությունից, կա՛մ կիրառվելու են տույժ-տուգանքներ: Պայմանագրում սանմաքրումը «Սանիթեք»-ի պարտավորությունն է. պետք է պայմանագիրը լուծվեր ամբողջությամբ, չէր կարող հանվեր մեկ պարտավորություն, դա կհակասեր գնումների օրենսդրությանը»:
Խաժակյանը կարծում է, որ «Սանիթեք»-ն իր ունեցած ռեսուրսներով չի կարող սպասարկել Երևանն ամբողջ ծավալով. «Կազմակերպությունը ակնկալիք ուներ քաղաքապետարանից՝ օգնության տեսքով, որը քաղաքապետարանը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի տրամադրել: Հիմա քաղաքը աղբահանության առումով ինքնահոսի մեջ է: Տեսնում ենք, որ այնուամենայնիվ, աշխատանքներ իրականացվում են, սակայն դրանք չեն լինում ամբողջ ծավալով»:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով