Պաշտպանները մտահոգված են Մանվել Գրիգորյանին անհրաժեշտ մաքուր օդի եւ ինտենսիվ զբոսանքի հարցով
ԵԿՄ վարչության նախկին նախագահ, կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը դիմել է դատարանին՝ Մանվել Գրիգորյանի գործով նշանակված միջգերատեսչական փորձաքննության հանձնաժողովի նախագահ, Առողջապահության փոխնախարար Լեւոն Հակոբյանին եւ հանձնաժողովի անդամ, Դատաբժշկական գիտագործական կենտրոնի բարդ փորձաքննությունների բաժնի վարիչ Գագիկ Հարությունյանին լրացուցիչ հարցեր առաջադրելու հարցով։
Պաշտպանական կողմը առաջարկում է փորձագետներին առաջադրել հետեւյալ հարցերը.
Հիմք ընդունելով փորձագետներին տրամադրված բժշկական բոլոր փաստաթղթերը, էպիկրիզները, հայտնել, թե ի՞նչ հիվանդանություններով է ներկայումս տառապում Մանվել Գրիգորյանը՝ նշելով հիվանդությունների ծանրության աստիճանը։ Ճշտել, արդյոք առկա՞ է հիվանդությունների աճ, վատթարացում, թե՞ ոչ, Մանվել Գրիգորյանի այժմյան հիվանդությունները կարո՞ղ են նրա կյանքին վտանգ սպառնալ, թե՞՝ ոչ, այդ հիվանդությունները կարո՞ղ են խոչընդոտ հանդիսանալ Մանվել Գրիգորյանի հետագա կալանքը կրելու համար, նման հիվանդությունների առկայության պարագայում, բացի դեղորայքային եւ այլ բուժումներից, անհրաժե՞շտ է արդյոք հիվանդին մաքուր օդ, ինտենսիվ զբոսանք, թե՞ ոչ, հնարավո՞ր է դրանց սահմանափակումն է Մանվել Գրիգորյանի որոշ հիվանդությունների առկայության, ձեռբերման եւ տարածման պատճառը։ Պաշտպաններին հետաքրքրում է նաեւ, թե Մանվել Գրիգորյանի հիվանդությունների նկատմամբ հնարավո՞ր է արդյոք պատշաճ հսկողություն իրականացնել՝ հաշվի առնելով ՄԻԵԴ–ի կողմից անհապաղ միջողցներ կիրառելու վերաբերյալ որոշումը եւ այլն։
Նշենք, որ գործով նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ՝ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի հարցով միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, որի կատարումը հանձնարարվել է Առողջապահության նախարարության համապատասխան մարմնին։
Հիշեցնենք, որ հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։
Նա մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով