«Կոմպենսացիան լինելու է ձեր հաշվին». «Գազպրոմ Արմենիան» գտել է «հեշտ տարբերակը»
«Փաստ» թերթի տեղեկություններով, բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում, որտեղ աշխատակիցներն անհանգստացած են այն առումով, որ 2019 թվականի 7 ամիսների ընթացքում ոչ մի պարգեւավճար չեն ստացել։
Ի դեպ, նշենք, որ «Գազպրոմ Արմենիան» այն ընկերություններից է, որի աշխատակիցները մինչեւ այս տարի եռամսյակը մեկ պարտադիր ստանում էին պարգեւավճարներ։ Ընկերության՝ մեր աղբյուրի փոխանցմամբ, սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ՀՀ ներմուծվող գազի գինը բարձրացավ 2019թ. հունվարի 1-ից։
Իշխանությունները հայտարարեցին, որ գնի բարձրացումը չի ազդելու շարքային քաղաքացու վրա, թեպետ ներկայումս գազի գինը փաստացի սահմանին բարձրացել է 15 դոլարով՝ նախկին 150-ի փոխարեն ներկայումս այն 165 դոլար է։
Արդյունքում «Գազպրոմ Արմենիա» ընկերության ղեկավարությունը աշխատակիցներին ներքին կարգով տեղեկացրել է, որ պարգեւավճարների բացակայության մասին չբարձրաձայնեն. մասնավորաբար, տարածքային գրասենյակներում այս հանգամանքը բացատրել են այսպես՝ «դե, գազի գինը սահմանին բարձրացավ, երկրում գինը չբարձրացավ, եւ կոմպենսացիան լինելու է ընկերության հաշվին, այդ թվում՝ ձեր պրեմիաների հաշվին»։
Հիշեցնենք, որ թերթն իր նախորդ հրապարակումներից մեկում գրել էր, որ «Գազպրոմ Արմենիայում» այս նույն խնդրի հետ կապված նախատեսվում է կրճատել 1500-2000 աշխատակից։ Թերթի աղբյուրը հաստատեց, որ, ըստ ամենայնի, նախատեսված կրճատումները տեղի կունենան առաջիկա սեպտեմբեր-հոկտեմբերին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում