Հանձնաժողովն ուղղորդվածություն ունի ի վնաս «Անի» ընկերության․ վիճաբանություն ՀԾԿՀ նիստին
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հերթական նիստն այսօր վերածվեց բուռն վիճաբանության ՀԾԿՀ նախագահի և «ԱՆԻ» բաց բաժնետիրական ընկերության ներկայացուցիչների միջև։
Նշենք, որ ՀԾԿՀ նիստի օրակարգում քննարկվում է «ԱՆԻ» բաց բաժնետիրական ընկերության նկատմամբ 1 մլն դրամի չափով տուգանք կիրառելու և ՀԷՑ-ին պատճառած 400 միլիոն դրամ վնասը վճարելու որոշումը։ Ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ ՀԾԿՀ-ն ուղղորդվածություն ունի՝ ի վնաս ընկերության։
Նշենք, որ ՀԾԿՀ-ն «Ջրաձոր» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքված էլեկտրական էներգիայի դիմաց կատարված վճարումների վերահաշվարկ էր կատարել և հիմնավորել, որ ՀՀ կառավարության 2017 թվականի որոշման համաձայն՝ «Անի» ընկերությանն է փոխանցվել «Գեաձև ջրանցք ջրաչափական դիտակետով», իսկ պատվարը, ինչպես նաև ջրանցքի գլխամասային հիմնական 5 կառուցվածքները չեն փոխանցվել ընկերությանը և հանդիսանում են պետական սեփականություն։ Մինչդեռ ընկերությունն այն օգտագործել է, որն էլէներգիայի սակագնի փոփոխության հարցում դեր է ունեցել։ Իսկ ՍՊԸ-ից նշում են, որ հիշյալ հիդրոկառույցներն անհրաժեշտ չեն կայանի շահագործման համար։
«Ընկերությունը 2017 թվականի հունիսի 17-ից մինչև 2019 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կայանից առաքված էլեկտրաէներգիայի դիմաց վճարվել է ավելի բարձր սակագնով։ Մասնավորապես՝ նշված ժամանակահատվածում ընկերությանը կայանից առաքված էլեկտրական էներգիայի դիմաց ավել է վճարվել շուրջ 400 միլիոն դրամ, այդ չափով բաշխման ցանցի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության մոտ առաջացնելով վնաս, որը՝ համաձայն գործող կարգավորումների, ներառվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագնում։ Հետևաբար, անհրաժեշտ է ապահովել նշված գումարի վերադարձը սպառողներին»,-ասաց հիմնական զեկուցող Հ․ Ղազարյանը։
Ընկերության փաստաբան Սիմոն Բաբայանը պնդեց, որ որևէ ապացույց ձեռք չի բերվել, որ այդ պատվարն անհրաժեշտ է «Անի» ՓԲԸ-ին օգտագործելու համար և հանձնաժողովը չի էլ ապացուցում, թե ում է պատկանում պատվարը, քանի որ այն պետական գրանցում էլ չունի։
«Այն, որ պատվարը` որպես պետության գույք, պետական գրանցում չունի, այս վարույթի որոշումից դուրս է»,-ասաց զեկուցող Ղազարյանը և նշեց, որ իրենք փաստում են, որ դա պատկանում է պետությանը։
Փաստաբանը պնդեց, որ որևէ ուսումնասիրություն չեն արվել՝ պարզելու արդյո՞ք պատվարը օգտագործվե՞լ է ընկերության կողմից, թե՞ ոչ և եթե այն ազդել է սակագնի վրա և պետությանն է պատկանում, ուրեմն հենց պետությունն իր պարտավորությունները չի կատարել, իսկ հանձնաժողովը հավատացել է ընկերության տրված դիմումով։
«Հանձնաժողովի գործելակերպն իրավաչափ չէ և պետությունը պետք է կրի պարտավորությունը, որը չի կատարել»,-ասաց փաստաբանը։
Փաստաբաններից Հրանտ Անանյանը հայտարարեց, որ իրենք միանշանակ դատական կարգով վիճարկելու են որոշումը, նաև՝ համապատասխան հաղորդում են տալու, որ գործընթացին տրվի քրեաիրավական ընթացք։ «Հանձնաժողովն ուղղորդվածություն ունի ի վնաս «Անի» ընկերության և նախագծում թերություն գտնելու դեպքում չնչին առիթը փորձում է օգտագործել, ինչպես լիցենզիան դադարեցնելու որոշումն էր, ինչը վիճարկել ենք»,-ասաց փաստաբանը։
Հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հետաքրքրվեց, թե ինչքանով է մասնավորեցվել ջրանցքը։ Ընկերությունից պատասխանեցին, թե մոտ 30 մլն դոլարով, բայց մի շարք սահմանափակումներով և պարտավորություններով։
Երբ ներկայացուցիչը թվարկում էր, թե ինչ պարտավորություններ էին, Բաղրամյանը նշեց, որ դրանք չի հետաքրքրում հանձնաժողովին, ինչից հետո վիճաբանություն ծագեց։
«Ինձ մի՛ ընդհատեք, դուք այդ իրավասությունը չունե՛ք, ես չեմ ավարտել իմ պատասխանը»,-Բաղրամյանին հորդորեց փաստաբան Բաբայանը։
«Դուք ինձ մի՛ ասեք, թե ես ոնց վարեմ նիստը»,-հակադարձեց Բաղրամյանը՝ ինչին ի պատասխան Բաբայանն ասաց, որ նիստը վարելը չի ենթադրում, թե կարող է ելույթ ունեցողին սահմանափակել։
Բաղրամյանը շարունակեց բարձր տոնով հորդորել, որ փաստաբանը չշարունակի պատասխանել, հետո հավելեց․ «Այլևս պետք չի ինձ ձեր պատասխանը»։
Սակայն փաստաբանը շարունակում էր պատասխանել, ինչը հունից հանեց ՀԾԿՀ նախագահին։ Նա ձեռքը խփեց սեղանին և հորդորեց լռել և իր մյուս հարցին պատասխանել, թե որքան է պատվարի հաշվեկշռային արժեքը։
Նշվեց, որ 2012-ից մինչ այսօր նման հաշվարկ չկա։
Ընկերության ներկայացուցիչները պահանջեցին նիստը հետաձգել, որի ընթացքում կհասցնեն հանձնաժողովի անդամ Սեդա Շահինյանին ինքնաբացարկ ներկայացնելու միջնորդություն ներկայացնել։
Նիստը հետաձգվեց մինչև 15։00-ն։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում