Նախագահը կալանավորվել է մեկ ցուցմունքի հիման վրա, որը գործում հերքված է 14 այլ ցուցմունքով. Սողոմոնյան
Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այսօրվա մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի մասին:
«Նախագահը կալանավորվել է մեկ ցուցմունքի հիման վրա, որը գործում հերքված է 14 այլ ցուցմունքներով»,-ասաց Սողոմոնյանը:
Նրա խոսքով՝ քննիչը որոշում է կայացրել Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու մասին՝ «առանց պատճառաբանության և հիմնավորման»:
«Իրավունքի այս խախտումը ճանաչվել է Երևանի ընդհանուր իրավասության և Վերաքննիչ դատարանների կողմից: Վերաքննիչ քրեական դատարանի որոշումից հետո խափանման միջոցի բացակայության պայմաններում քննիչը չի կատարել իր պարտականությունը՝ անհապաղ վերադարձնել Քոչարյանի անձնագիրը»,-ասաց նա:

















































