Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը երբևէ չի պարզաբանվել
Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը երբևէ չի պարզաբանվել, այս համոզմունքն է հայտնել Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ հրավիրված ասուլիսի ընթացքում:
«Դրանում առկա և մատնանշված անորոշ ձևակերպումները երբևէ չեն պարզաբանվել քննիչի ու դատախազների կողմից, չնայած պարզաբանելու պահանջ գրավոր և բանավոր կերպով ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանի ու պաշտպանների կողմից»,-ասաց Սողոմոնյանը:
Նա նշեց, որ ՀՀ զինված ուժերը չեն բախվել ցուցարարների հետ:

















































