Հիմա ենթադրում եմ՝ մտածում են, թե ՄԻԵԴ դատավորներին ինչպես փոխեն. Վիկտոր Սողոմոնյան
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումն իրականացվում է իշխանությունների եւ ուղիղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ քրեական հետապնդման քողի տակ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
«Այն, որ այդ քրեական հետապնդման քողը գնալով մաշվում է, եթե չասենք՝ ամբողջովին մաշվել է եւ ուղղակի դարձել է ծաղրուծանակի առարկա, կարծում եմ՝ ոչ մեկ դրանում այլեւս չի կասկածում»,-ասաց նա:
Սողոմոնյանը հիշեցրեց, որ նախօրեին կասեցվել են Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխած դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները. «Ինչ-որ մի քրեական գործով նորից վարույթ է սկսել նրա նկատմամբ ճիշտ մեկ օր անց այն բանից հետո, երբ փաստաբանները դիմել են Քոչարյանի համար գրավ կիրառելու միջնորդությամբ: Բոլորովին պատահական, ոչ մի համընկնում չկա»,-ասաց գրասենյակի ղեկավարը:
Նա ընդգծեց, որ ուղիղ մեկ տարի առաջ՝ հուլիսի 28-ին «ափալ-թափալ» կալանովերման որոշում կայացրեցին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, ու այն ժամանակ իրենք չգիտեին, որ զանգել դատավորին ասել են՝ «ուզես-չուզես, կալանքը պիտի տաս»:
Սողոմոնյանը մի քաի դրույթներ հիշեցրեց մեկ տարի առաջ իրենց ասուլիսից. «Մենք ասել ենք, որ սա անձնական ու քաղաքական հաշվեհարդար է, վենդետա է, որը չի տեղավորվում իրավական դաշտում, որեւէ իրավական հիմնավորում չունի:Այսօր եւս կրկնում եմ: Քոչարյանի դեմ գործը, որ սարքվել է, ապօրինի է, նրա կալանքը եւս ապօրինի է եւ տեղի ունեցողը որեւէ կապ չունի «մարտի 1»-ի զոհերի բացահայտման հետ: Այսօր էլ դա կրկնում եմ: Ասել էինք, որ գործող իշխանությունների գործողություններն ու հայտարարությունները տրամագծորեն տարբերվում են: Այսօր էլ դա կրկնում եմ: Մենք այն ժամանակ չգիտեինք, որ գաղտնալսում է հրապարակվել ու եր պարզ է դառնալու, որ սա քաղաքական հետապնդում է:
Մենք այն ժամանակ չէիք կարող ենթադրել, որ ապօրինիություններն այս աստիճանի են հասնելու: Ես ենթադրում եմ, որ եթե մի գյուղապետ առնչվեր Քոչարյանի գործին, հիմա այդ գյուղապետին փոխել էին: Հիմա ենթադրում եմ՝ մտածում են, թե ՄԻԵԴ դատավորներին ինչպես փոխեն: Չգիտեմ՝ ինչքանով կհաջողվի, բայց որ մտածում են՝ հաստատ»,-հայտարարեց Սողոմոնյանը:
Նա հիշեցրեց, որ դեռ մեկ տարի առաջ իր գործընկերներն ասում էին, որ սա արդարադատության նկատմամբ անարգանք, է այսօր էլ ենք ասում. «Ես այսօր էլի ուզում եմ նույն հռետորական հարցերն ուղղել. Ո՞ւր են «մարտի 1»-ի մեղավորները, ուր եմ մարդասպանները: Այն մեկ ոստիկանին, որ կալանավորել էին սպանության մեղադրանքով, մամուլում տեսա, որ ասում են՝ այնքան էլ վստահ չեն, որ այդ մեղադրանքը ճիշտ է առաջադրված:
Մենք ասում էինք, որ հասարակությունը հասկանալու է, թե ինչ է տեղի ունենում: Այսօր հասարակությունը հասկանում է, թե որ հատվածով, որ մասով, ես հիմա ամպագորգոռ հայտարարություններ չեմ անի: Ես հիշում եմ մեր գործընկերներից մեկի զարմացած հարցը՝ «հիմա ի՞նչ, ՀՔԽ-ն ստո՞ւմ է»: Փաստորեն այդպես էր»,-ընդգծեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում