Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապրիլին հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 448 դեպք. ՊԵԿ Կստեղծվի լաբորատոր կարողությունների վերաբերյալ թվայնացված, կանոնակարգված տվյալների շտեմարան Տուգանք վճարելու պատրվակով քարտի տվյալ է ուզում. Սամվել Մարտիրոսյանը հայտնել է նոր կեղծիքի մասին ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է՝ պետական մարմինների անունից կեղծ SMS-ներ են շրջանառվում Բնական գազի սակագնի բարձրացման հարց այս պահին չի քննարկվում. ՀԾԿՀ Ստորագրվել է բնակարանային և հիփոթեքային շուկայի զարգացման 264.4 մլն դոլարի համաձայնագիր Գինին այն վայրի արտացոլումն է, որտեղ աճել է խաղողը «Ասթոն Վիլան» վստահ հաղթանակ տարավ գերմանական «Ֆրայբուրգի» նկատմամբ Դանիել Կարվախալը հրաժեշտի ընթրիք է կազմակերպել իր ակումբի համար ԱՄՆ-ը Ռաուլ Կաստրոյին մեղադրանք է առաջադրել ինքնաթիռների խոցման գործով «Երկիր Հայրական» վոկալ պոեմի առաջնախաղը՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում Հայաստանի պատմության թանգարանը՝ Լուվրում

Ապրիլին հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 448 դեպք. ՊԵԿԿստեղծվի լաբորատոր կարողությունների վերաբերյալ թվայնացված, կանոնակարգված տվյալների շտեմարանՏուգանք վճարելու պատրվակով քարտի տվյալ է ուզում. Սամվել Մարտիրոսյանը հայտնել է նոր կեղծիքի մասինՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է՝ պետական մարմինների անունից կեղծ SMS-ներ են շրջանառվումԲնական գազի սակագնի բարձրացման հարց այս պահին չի քննարկվում. ՀԾԿՀՍտորագրվել է բնակարանային և հիփոթեքային շուկայի զարգացման 264.4 մլն դոլարի համաձայնագիրՄասկը կարող է տրիլիոնատեր դառնալԳինին այն վայրի արտացոլումն է, որտեղ աճել է խաղողը«Ասթոն Վիլան» վստահ հաղթանակ տարավ գերմանական «Ֆրայբուրգի» նկատմամբԴանիել Կարվախալը հրաժեշտի ընթրիք է կազմակերպել իր ակումբի համարԱՄՆ-ը Ռաուլ Կաստրոյին մեղադրանք է առաջադրել ինքնաթիռների խոցման գործով«Երկիր Հայրական» վոկալ պոեմի առաջնախաղը՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանումՀայաստանի պատմության թանգարանը՝ ԼուվրումԹիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպանԵրևանում առաջին անգամ տեղի է ունեցել ջրային ռեսուրսների կառավարման հայ-թուրքական հանձնաժողովների հանդիպումըԿլինեն ուղղություններ, որոնցով մենք նոր դասագրքեր կպատվիրենք՝ հաշվի առնելով խնդիրները, որ նկատել ենք. ԿԳՄՍ նախարարԿաթի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները կստանան ֆինանսական աջակցությունՀուլիսի 4-12-ը Երևանում տեղի կունենա բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունըՄեկնարկում են «Ռոսսելխոզնադզորի» հետ համատեղ ստուգումները հայկական ձեռնարկություններումՈստիկանները ձերբակալել են շտապօգնության անձնակազմի գործողություններին խոչընդոտած տղամարդունՍահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքՓրկարարները հարկադիր քարաթափում են իրականացրել ճանապարհահատվածում հնարավոր քարաթափման վտանգը նվազեցնելու նպատակով. ՆԳՆ ՓԾԱՍՀ նախարարությունն առաջարկում է աշխատող ծնողների համար օրենքով ծնողական ժամ սահմանելFirebird-ի և OpenAI-ի հետ համատեղ նախաձեռնություն ունենք. ԿԳՄՍ նախարարը՝ ԱԲ գրագիտության մասին«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների կողմից ՔՊ-ի քարոզարշավը խոչընդոտելու գործով մեղադրյալների թիվը հասել է 12-իՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի ընտրություններին միջամտության վերաբերյալ The Insider-ի հոդվածըԽարդախություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանի իրավասու մարմիններինՀարգելի՛ ընտրող, քո ձայնը որոշիչ է, քվեարկությունն էլ՝ գաղտնի, քվեարկի՛ր«Բոլորին դեմ եմ» կուսակցության ցուցակի 50 թեկնածու ինքնաբացարկ է հայտնելԱյս տարի ունենք ավելի քան 22,000 շրջանավարտ. վաղը կհնչի վերջին զանգըՄեկնարկել է Ռազմական սպորտի օրվան նվիրված փոխանցումավազքըԵրևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում վթարային ջրանջատում կլինիՄայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներԹրամփը քննարկում է Կուբայի հետ կապված տարբեր սցենարներ. Politico-նՄերցն առաջարկել է Ուկրաինային տրամադրել ԵՄ «ասոցացված անդամի» հատուկ կարգավիճակՄարդու իրավունքները պետք է լինեն ցանկացած քաղաքական գործընթացի առաջնահերթությունԶվարթնոց օդանավակայանը Airports Council International World-ի կողմից արժանացել է «Օդանավակայանի ուղևորների սպասարկման փորձի հավատարմագրման»Գյումրիի որոշ հասցեներում գազանջատում էՀայաստանը առաջին անգամ հյուրընկալել է «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթըԿառավարության 2026 թվականի մայիսի 21-ի հերթական նիստըԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս է վերադարձվել համայնքինԱնձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կոչ է անում երեխաների վերաբերյալ տեղեկություն հրապարակելիս առաջնորդվել առավելագույն զգուշությամբՔննարկվել են Հայաստանի և Նիդերլանդների միջև պաշտպանության բնագավառում երկկողմ հարցեր
Վթարվել են Հրազդան 110 կՎ և Առինջ 110 կՎ օդային գծերը. ՀԷՑ
Իրանն «ահաբեկչական կազմակերպության անդամակցելու» մեղադրանքով երկու անձի մահապատժի է ենթարկել
Հանրային հեռուստաընկերության եթերային և թվային ենթակառուցվածքները ենթարկվել են լայնածավալ կիբեռհարձակման
ՊՆ-ն զգուշացնում է՝ այսօր և վաղը թնդանոթից կրակոցներ կարձակվենՄեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջԻրանն ուսումնասիրում է պատերազմի ավարտի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկըԸնտրապայքարի դուրս եկած ո՞ր գործիչներն են անցնում քրգործով
Հայաստան

Հասարակությունը պետք է իմանա՝ ովքեր են կոնյունկտուրային հանգամանքներում որոշում կայացրել

«Բարձրագույն դատական խորհուրդը բոլոր հնարավորությունները ուներ իրականացնելու իր սահմանադրական գործառույթը, այսինքն` հանդիսանալու դատավորների եւ առհասարակ, դատական իշխանության անկախության երաշխավորը, բայց դրա փոխարեն ընտրվել է այլ ճանապարհ»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, միջազգային իրավունքի մասնագետ Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով տեղեկությանը, որ Բարձրագույն դատական խորհուրդը կասեցրել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները:

Իրավապաշտպանի խոսքով, հետեւությունները, որ բխում են այդ որոշումից, վերաբերում են ինչպես ԲԴԽ-ի ամբողջ կազմին, այնպես էլ ՝ անհատապես անդամներից յուրաքանչյուրին, որոնք մասնակցել են այս գործընթացին:

«Հասարակությունը պետք է անվանական իմանա, թե ովքեր են կողմ քվեարկել, ովքեր՝ դեմ, արդյոք մասնակցել են բոլո՞ր անդամները: Այդպիսի բան թույլ տված իրավաբանների նկատմամբ, որոնք ինչ-որ կոնյունկտուրային հանգամանքներում նման որոշումներ են կայացնում, իրավաբանական համայնքը պետք է իր վերաբերմունքը ցույց տա: Ես շատ ցավում եմ, որովհետեւ այնտեղ կան մարդիկ, որոնք որոշակի հարգանքի էին արժանի, բայց այս քայլով շատ մեծ կասկածի տակ է դրվում առհասարակ այդ մարդկանց կապը իրավունքի հետ»,-ասաց Ռուբեն Մելիքյանը`շեշտելով, որ սա մասնագիտական արժանապատվության եւ ինստիտուցիոնալ արժանապատվության խնդիր է:

«Խնդիրը շատ պարզ է՝ մարդիկ իրենց լիազորությունն իրականացնո՞ւմ են, թե՞ ոչ, որի համար երդում են տվել: Երդման հանգամանքը ես ուզում եմ կարեւորել, որովհետեւ դրա շուրջ որոշ ժամանակ առաջ քննարկումներ էր գնում: Մասնագիտական պարզագույն ճշմարտություններ կան, մենք մանրամասն ներկայացրել ենք, հրապարակել ենք եւ այն մարդիկ, որոնք ցանկություն ունեին բարձր պահել իրենց մասնագիտական պատիվը, դրա բոլոր հնարավորությունները ունեին»,-հավելեց իրավապաշտպանը:

Ինչպես արդեն հաղորդել ենք, ԲԴԽ-ն կասեցրել է դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները: Համապատասխան միջնորդությամբ հանդես է եկել ՀՀ գլխավոր դատախազությունը, ինչն էլ բավարարվել է:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգավիճակ դեռ չի տրվել, սակայն բացառված չէ, որ առաջիկա օրերին արդեն նա կներգրավվի որպես կասկածյալ:

Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում է գտնվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործը, որը մայիսի 18-ին բավարարել էր Արցախի ներկա եւ նախկին նախագահների` երաշխավորությամբ հանդես գալու միջնորդությունը ու փոխել Ռ.Քոչարյանի խափանման միջոցը, իսկ մայիսի 20-ին որոշում էր կայացրել վարույթը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու մասին: ՍԴ-ն այն մասամբ վարույթ է ընդունել ու իր հերթին որոշել վարույթը կասեցնել ու խորհրդատվական կարծիքի համար դիմել Վենետիկի հանձնաժողով ու ՄԻԵԴ:

Ռոբերտ Քոչարյանի գործով նշված որոշումները Դավիթ Գրիգորյանի կողմից կայացվելուց հետո դատախազությունը հարուցել է քրեական գործ` պաշտոնատար անձի կողմից առերեւույթ կեղծիք կատարելու դեպքի առթիվ: Ընդ որում`հարուցված քրեական գործը վերաբերում է 2018 թվականի աշնանը տեղի ունեցած մեկ այլ դեպքի, որի վերաբերյալ քաղաքացու ներկայացրած հաղորդման հիման վրա 2019 թվականի փետրվարին մերժվել էր քրեական գործի հարուցումը, իսկ հունիսին`հարուցվել: Քրեական գործի հարուցելու նշված որոշումը Դ.Գրիգորյանի փաստաբանը բողոքարկել է:

Այն ամենը, ինչ տեղի է ունենում դատավոր Դավիթ Գրիգորյանի շուրջ, ըստ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի, առհասարակ որեւէ առնչություն չունի իրավաբանության հետ: «Ունենք խախտումների այնպիսի փունջ, որը մեր իրականության մեջ շատ վաղուց չէր եղել, այն էլ՝ դատավորի նկատմամբ, այն էլ՝ մի պաշտոնատար անձի նկատմամբ, որն ինքը պետք է իրականացնի քաղաքացիների խախտված իրավունքների պաշտպանությունը, որը ինքն է ամենաբարձր երաշխիքներով օժտված»,-շեշտեց Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով, որ եթե դատավորի նկատմամբ է այսպիսի գործողություն կատարվում, ապա սովորական քաղաքացիների իրավական պաշտպանությունը վտանգված է: