«Ռիա Նովոստի»-ն անդրադարձել է Քոչարյանին ազատ արձակած դատավորի լիազորությունները կասեցնելուն
Ժամանակավորապես կասեցվել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները:
Թեմային անդրադարձել է ռուսական «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ ընդգծելով, որ Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավորն է։
«Մայիսին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգորյանը ազատ արձակեց Քոչարյանին չճանաչված Արցախի Հանրապետության նախագահների երաշխավորության հիմքով, այնուհետև կասեցրեց գործի քննությունը և գործն ուղարկեց Սահմանադրական դատարան։
ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանն ավելի վաղ հայտնել էր, որ Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն է իրականացվող քննվող գործի շրջանակներում, սակայն չէր հայտնել, թե որ գործի»,-գրում է «Ռիա նովոստի»-ն։
Կայքը հիշեցնում է փաստաբան Գեորգի Մելիքյանի՝ մամուլի ասուլիսում հնչեցրած միտքը, որ իր պաշտպանյալի խուզարկությունն իրականացել է օրենքի բազմաթիվ խախտումներով։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում