Որոշում չեմ ստացել. Դավիթ Գրիգորյանը՝ իր լիազորությունների կասեցման մասին
ArmLur.am-ի տեղեկություններով, Բարձրագույն դատական խորհուրդն օրերս կասեցրել է դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները:
ArmDaily.am-ը կապ հաստատեց Դավիթ Գրիգորյանի հետ: Վերջինս ասաց, որ ինքը տեղյակ չէ և որոշումը չի ստացել: Դիտարկմանը, թե Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն արդեն հաստատել է տեղեկությունը, ինչպե՞ս է գնահատում իր լիազորությունները կասեցնելու որոշումը, ինչպես նաև դրան նախորդած իրադարձությունները՝ աշխատասենյակի խուզարկություն, քրեական գործերի հարուցում և այլն, Դավիթ Գրիգորյանը նշեց, որ մինչև որոշումը չստանա, ոչինչ չի կարող ասել:

















































