Հենրիխ Մխիթարյան․ Բաց մի թողեք ապագա գերաստղերին տեսնելու հնարավորությունը
Ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչ մրցաշարի դեսպան, Հայաստանի հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլասերներին կոչ է արել բաց չթողնել մրցաշարի եզրափակիչը։
Հուլիսի 27-ին, 20։30-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում տիտղոսը կվիճարկեն Պորտուգալիայի եւ Իսպանիայի հավաքականները։