Հայաստանում ստիպված կլինեք շատ ուտել. «Business Traveller»-ը՝ Հայաստանում գաստրոնոմիական տուրիզմի մասին
Ռուսական «Business Traveller» մասնագիտացված տուրիստական հրատարակչությունը հոդված է տպագրել Հայաստանում գաստրոնոմիական տուրիզմի մասին: Հոդվածում նշվում է, որ Հայաստանը գնալով ավելի ու ավելի մեծ թվով զբոսաշրջիկների է ներգրավում Ռուսաստանից: Նշվում է նաև Երևանում, Գյումրիում և այլ բնակավայրերում գործող ռեստորանների, սրճարանների և նման այլ հաստատությունների մասին, որտեղ կարելի է համեղ կերակուր ճաշակել և փորձել նաև հայկական խոհանոցի գլուխգործոցները:
«Հայկական խոհանոցն այնքան զարմանալի է և բազմատեսակ, որ կարող է առանձին ճանապարհորդության նպատակ դառնալ: Բայց հաշվի առեք, որ ստիպված կլինեք շատ ուտել»,- իր հոդվածում գրել է ռուսական հրատարակչության` Հայաստան այցելած թղթակից Մաքսիմ Պոպովը:
Հոդվածում լայն անդրադարձ կա նաև Հայաստանում գինեգործության ավանդույթներին, գինիների համտեսման հատուկ տուրերին և ընդհանրապես գինու մշակույթի զարգացմանը:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































