Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս երկրամասի փոխնախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորները կապրեն ու անգլերեն կդասավանդեն Հայաստանի մարզերում Արթուր Ալեքսանյանի անվան մանկապատանեկան դպրոցը Գյումրին կդարձնի սպորտի կենտրոն Ապատեղեկատվություն է, Ջերմուկի հատվածում ՀՀ ԶՈՒ բանակային դիրք չի հանձնվել. ՊՆ «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կհամալրվի 200 մլն դրամով Սահմանվել են անձնական օգտագործման ապրանքների առանց մաքսատուրքի ներմուծման չափաքանակները Ոստիկանները ձերբակալել են գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդուն Անգլերեն դասավանդող 20 դպրոցների մանկավարժներ հավաստագրվել են որպես ուսուցիչ վերապատրաստող մասնագետներ Ապրիլին հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 448 դեպք. ՊԵԿ Կստեղծվի լաբորատոր կարողությունների վերաբերյալ թվայնացված, կանոնակարգված տվյալների շտեմարան Տուգանք վճարելու պատրվակով քարտի տվյալ է ուզում. Սամվել Մարտիրոսյանը հայտնել է նոր կեղծիքի մասին ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է՝ պետական մարմինների անունից կեղծ SMS-ներ են շրջանառվում

Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս երկրամասի փոխնախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորները կապրեն ու անգլերեն կդասավանդեն Հայաստանի մարզերումԱրթուր Ալեքսանյանի անվան մանկապատանեկան դպրոցը Գյումրին կդարձնի սպորտի կենտրոնԱպատեղեկատվություն է, Ջերմուկի հատվածում ՀՀ ԶՈՒ բանակային դիրք չի հանձնվել. ՊՆ«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կհամալրվի 200 մլն դրամովՍահմանվել են անձնական օգտագործման ապրանքների առանց մաքսատուրքի ներմուծման չափաքանակներըՈստիկանները ձերբակալել են գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդունԱնգլերեն դասավանդող 20 դպրոցների մանկավարժներ հավաստագրվել են որպես ուսուցիչ վերապատրաստող մասնագետներԱպրիլին հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 448 դեպք. ՊԵԿԿստեղծվի լաբորատոր կարողությունների վերաբերյալ թվայնացված, կանոնակարգված տվյալների շտեմարանՏուգանք վճարելու պատրվակով քարտի տվյալ է ուզում. Սամվել Մարտիրոսյանը հայտնել է նոր կեղծիքի մասինՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է՝ պետական մարմինների անունից կեղծ SMS-ներ են շրջանառվումԲնական գազի սակագնի բարձրացման հարց այս պահին չի քննարկվում. ՀԾԿՀՍտորագրվել է բնակարանային և հիփոթեքային շուկայի զարգացման 264.4 մլն դոլարի համաձայնագիրՄասկը կարող է տրիլիոնատեր դառնալԳինին այն վայրի արտացոլումն է, որտեղ աճել է խաղողը«Ասթոն Վիլան» վստահ հաղթանակ տարավ գերմանական «Ֆրայբուրգի» նկատմամբԴանիել Կարվախալը հրաժեշտի ընթրիք է կազմակերպել իր ակումբի համարԱՄՆ-ը Ռաուլ Կաստրոյին մեղադրանք է առաջադրել ինքնաթիռների խոցման գործով«Երկիր Հայրական» վոկալ պոեմի առաջնախաղը՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանումՀայաստանի պատմության թանգարանը՝ ԼուվրումԹիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպանԵրևանում առաջին անգամ տեղի է ունեցել ջրային ռեսուրսների կառավարման հայ-թուրքական հանձնաժողովների հանդիպումըԿլինեն ուղղություններ, որոնցով մենք նոր դասագրքեր կպատվիրենք՝ հաշվի առնելով խնդիրները, որ նկատել ենք. ԿԳՄՍ նախարարԿաթի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները կստանան ֆինանսական աջակցությունՀուլիսի 4-12-ը Երևանում տեղի կունենա բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունըՄեկնարկում են «Ռոսսելխոզնադզորի» հետ համատեղ ստուգումները հայկական ձեռնարկություններումՈստիկանները ձերբակալել են շտապօգնության անձնակազմի գործողություններին խոչընդոտած տղամարդունՍահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքՓրկարարները հարկադիր քարաթափում են իրականացրել ճանապարհահատվածում հնարավոր քարաթափման վտանգը նվազեցնելու նպատակով. ՆԳՆ ՓԾԱՍՀ նախարարությունն առաջարկում է աշխատող ծնողների համար օրենքով ծնողական ժամ սահմանելFirebird-ի և OpenAI-ի հետ համատեղ նախաձեռնություն ունենք. ԿԳՄՍ նախարարը՝ ԱԲ գրագիտության մասին«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների կողմից ՔՊ-ի քարոզարշավը խոչընդոտելու գործով մեղադրյալների թիվը հասել է 12-իՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի ընտրություններին միջամտության վերաբերյալ The Insider-ի հոդվածըԽարդախություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանի իրավասու մարմիններինՀարգելի՛ ընտրող, քո ձայնը որոշիչ է, քվեարկությունն էլ՝ գաղտնի, քվեարկի՛ր«Բոլորին դեմ եմ» կուսակցության ցուցակի 50 թեկնածու ինքնաբացարկ է հայտնելԱյս տարի ունենք ավելի քան 22,000 շրջանավարտ. վաղը կհնչի վերջին զանգըՄեկնարկել է Ռազմական սպորտի օրվան նվիրված փոխանցումավազքըԵրևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում վթարային ջրանջատում կլինիՄայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներԹրամփը քննարկում է Կուբայի հետ կապված տարբեր սցենարներ. Politico-նՄերցն առաջարկել է Ուկրաինային տրամադրել ԵՄ «ասոցացված անդամի» հատուկ կարգավիճակՄարդու իրավունքները պետք է լինեն ցանկացած քաղաքական գործընթացի առաջնահերթությունԶվարթնոց օդանավակայանը Airports Council International World-ի կողմից արժանացել է «Օդանավակայանի ուղևորների սպասարկման փորձի հավատարմագրման»Գյումրիի որոշ հասցեներում գազանջատում էՀայաստանը առաջին անգամ հյուրընկալել է «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթըԿառավարության 2026 թվականի մայիսի 21-ի հերթական նիստըԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս է վերադարձվել համայնքինԱնձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կոչ է անում երեխաների վերաբերյալ տեղեկություն հրապարակելիս առաջնորդվել առավելագույն զգուշությամբ
Մամուլ

Արարատ Միրզոյանը բյուջեի հաշվին շքեղ նորոգել է իր կառավարական ամառանոցը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մայիսի 15-ից ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընտանյոք հանդերձ տեղափոխվել է կառավարական ամառանոց։ Ինչպես ասում են՝ նրանք էլ վերջնականապես համալրեցին ազնվականների ու էլիտարների շարքերը։

Բայց որպեսզի ԱԺ խոսնակն ու իր ընտանիքն իրենց ռեզիդենցիայում ապրեն բարձրաշխարհիկներին վայել թագավորական պայմաններում, դրա համար մի քանի ամիս շարունակ վերանորոգում էին նրանց բնակարանը։ Բնականաբար՝ պետբյուջեի հաշվին, քանզի հեղափոխությունից առաջ ՔՊ ներկայացուցիչներից մեկի հարցումին պատասխանելիս Միրզոյանն ասել էր՝ ոչ մի տեղ չեմ աշխատում, ուստի անգամ մեծ ցանկության դեպքում չէր կարող սեփական գրպանից գումար հատկացնել ամենահասարակ կոսմետիկ վերանորոգման համար անգամ, ինչպես արել է, օրինակ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ սեփական միջոցներով նորոգելով իրեն հատկացված առանձնատունը։


Իշխանական աղբյուրները մեզ հաղորդեցին, որ Արարատ Միրզոյանն իր բնակարանի նորոգման վրա խոշոր՝ «աստղաբաշխական թվերի» հասնող գումար է ծախսել։

Որպեսզի պարզեինք, թե որքանով է այդ տեղեկությունը հավաստի, գուցե հորինված է Միրզոյանի թշնամիների կողմից, դիմեցինք Կոնդի առանձնատների տնտեսության ՊՈԱԿ-ի տնօրեն Արեգ Սավգուլյանին՝ ճշտելու, թե պետբյուջեից որքան գումար է ծախսվել Միրզոյանին հատկացված առանձնատան նորոգման վրա։

Սավգուլյանը, սակայն, թիվ չասաց՝ հպարտորեն հայտարարեց, որ դա համարվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություն, որը չի կարող հրապարակել։ Ասաց, որ դա ամրագրված է «Գնումների մասին» օրենքով։ Կարճ ասած՝ կառավարությունը գաղտնի է պահում ԱԺ նախագահի տան նորոգման ծախսերը, որը հոգում ենք մենք՝ հարկատուներս՝ հղում անելով «Գնումների մասին» օրենքին։

Այդ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետն ասում է. «Պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում ներառվում են ազգային անվտանգության ապահովման, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկման, ներառյալ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման եւ նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական եւ ծրագրային, ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի եւ ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները եւ ծառայությունները»։

Այս օրենսդրական փոփոխությունն արվեց 2015 թվականի դեկտեմբերին՝ նոր իշխանությունների կողմից խորապես մերժված նախկին իշխանությունների օրոք։ Եվ այն ժամանակ այսօրվա իշխանավորները, որ ընդդիմադիրի կարգավիճակ ունեին, կուրծք էին ծեծում, թե ինչու է կառավարությունն ուզում գաղտնի պահել այդ կարեւորագույն տեղեկությունները, ինչու թափանցիկ ու բաց չի աշխատում, չի տեղեկացնում հանրությանը, թե բարձրաստիճանների վրա պետբյուջեից ինչ են ծախսում, ինչքան։ Այդ օրենսդրական փոփոխությունն այն ժամանակ պետական դավաճանությանը համազոր քայլ դիտվեց՝ դավադրություն սեփական ժողովրդի հանդեպ։ Բազում հրապարակումներ եղան, ապարդյուն՝ իշխանությունն այդ փոփոխությունն անցկացրեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում