Հուրգադա-Երևան չվերթով 132 ուղևոր վերադարձավ Հայաստան. ուղիղ միացում «Զվարթնոցից»
Եգիպտոսում մնացած հայերի մի մասը վերադարձան Երևան:
OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվող ուղևորներն այսօր Հուրգադա-Երևան թիվ UJ 5600 չվերթով վերադարձան Հայաստան:
Ինչպես ֆեյսբուքյան իր էջում գրել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, չվերթը ֆինանսավորվել է կառավարության կողմից: Տեղափոխվել է 132 քաղաքացի:
ՀՀ ԱԳ նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել էր, որ Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը վարում է բանակցություններ՝ ՀՀ քաղաքացիներին Երևան տեղափոխելու հարցով:

















































