Դատավոր Գրիգորյանը հայտնի գործով կայացրել էր ոչ իշխանահաճո որոշում. Մելիքյան
«Մայիսի 18-ին դատավոր Դավիթ Գրիգորյանը շատ հայտնի գործով կայացրեց ոչ իշխանահաճո որոշում, և չորս օր հետո, մայիսի 22-ին չգիտես որտեղից հայտնվում է անձ և ըստ դատախազության ձևակերպման, առավել հիմնավոր փաստարկներ է ներկայացնում, որի հիման վրա դատախազությունը որոշում է, որ այստեղ հանցակազմ կա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությանը:
Անդրադառնալով դատավորի աշխատասենյակի որոշ իրերի առգրավմանը, Մելիքյանը նկատեց.«Քննիչը եկել է որոշումով առգրավելու կոնկրետ իր, մասնավորապես համակարգիչներև, դրանք բոլորը առգրավել են, հիմա էդ ինչ դիտավորություն է առաջանում նրա մոտ նորից խուզարկություն անել»:
Մանրամասն՝ տեսանյութում

















































